20 Զպատուիրանս գիտես. Մի՛ շնար, Մի՛ սպանաներ, Մի՛ գողանար, Մի՛ սուտ վկայեր, Պատուեա՛ զհայր քո եւ զմայր։
զի զօրէնս յօգնականութիւն ետ. զի ասիցեն թէ ոչ իբրեւ զբանս զայս, վասն որոյ չիք կաշառս տալ վասն նորա։
Ասէ ցնա Յիսուս. Զի՞ ասես զիս բարի. չիք ոք բարի, բայց մի Աստուած։
Եւ նա ասէ. Զայդ ամենայն պահեցի ի մանկութենէ իմմէ։
զՄի՛ շնայցեսն, եւ Մի՛ սպանանիցես, եւ Մի՛ գողանայցես, եւ Մի՛ սուտ վկայիցես, եւ Մի՛ ցանկանայցես, եւ եթէ այլ ինչ պատուիրան է՝ յայն բան բովանդակի, եթէ Սիրեսցես զընկեր քո իբրեւ զանձն քո։
Զի ի գործոց օրինաց ոչ արդարասցի ամենայն մարմին առաջի նորա, քանզի օրինօքն է գիտութիւն մեղաց։
Պատուեա զհայր քո եւ զմայր, որ է առաջին պատուիրան յաւետիսն,
Որդիք, հնազանդ լերուք ծնողաց ձերոց յամենայնի, զի այն է հաճոյ առաջի Տեառն։