47 Վա՜յ ձեզ, զի շինէք զշիրիմս մարգարէիցն, եւ հարքն ձեր սպանին զնոսա։
Վա՜յ ձեզ դպրաց եւ փարիսեցւոց կեղծաւորաց, զի նման էք գերեզմանաց բռելոց, որ արտաքոյ երեւին գեղեցիկք, եւ ի ներքոյ լի են ոսկերօք մեռելոց եւ ամենայն պղծութեամբ։
Ապա ուրեմն վկայէք եթէ կամակիցք էք՝՝ գործոց հարցն ձերոց. զի նոքա կոտորեցին զնոսա, եւ դուք զգերեզմանս նոցա շինէք։
Խստապարանոցք եւ անթլփատք սրտիւք եւ ականջօք, դուք հանապազ Հոգւոյն Սրբոյ հակառակ կայք, որպէս հարքն ձեր՝ եւ դուք։
որք եւ զՏէրն Յիսուս սպանին եւ զմարգարէսն, եւ զմեզ հալածեցին, եւ Աստուծոյ յաչաց ելին, եւ ամենայն մարդկան հակառակ եղեն.