21 Յորժամ հզօր վառեալ՝ պահիցէ զտուն իւր, ի խաղաղութեան են ինչք նորա։
Միթէ հանիցէ՞ ոք զկողոպտած սկայի, կամ վարիցէ՞ ոք տարապարտուց գերի՝ եւ ապրիցի՞։
Կամ զիա՞րդ կարէ ոք մտանել ի տուն հզօրի եւ զգործիսն նորա յափշտակել, եթէ ոչ նախ կապիցէ զհզօրն, եւ ապա զտունն նորա յափշտակիցէ։
Այլ ոչ ոք կարէ զկարասի հզօրի, մտեալ ի տուն նորա, աւար հարկանել, եթէ ոչ նախ զհզօրն կապիցէ, եւ ապա զտուն նորա աւար հարկանիցէ։
Իսկ եթէ մատամբ Աստուծոյ հանեմ զդեւս, ապա հասեալ է ի վերայ ձեր արքայութիւն Աստուծոյ։
Բայց եթէ հզօրագոյն քան զնա ի վերայ եկեալ յաղթեսցէ նմա, զսպառազինութիւնն նորա հանէ յոր յուսացեալ էր, եւ զաւար նորա բաշխեսցէ։