60 Պատասխանի ետ մայր նորա եւ ասէ. Ոչ, այլ կոչեսցի Յովհաննէս։
Եւ առաքեաց ի ձեռն Նաթանայ մարգարէի, եւ կոչեաց զանուն նորա Յեդեդի վասն Տեառն։
Եւ մերձեցայ առ կինն իմ մարգարէ, եւ յղացաւ եւ ծնաւ որդի. եւ ասէ ցիս Տէր. Կոչեա զանուն նորա՝ Արագարագ կապտեսջիր՝ եւ վաղվաղակի աւար հարկանիջիր.՝՝
Եւ ոչ գիտէր զնա, մինչեւ ծնաւ զորդին իւր զանդրանիկ, եւ կոչեաց զանուն նորա Յիսուս։
Ասէ ցնա հրեշտակն Տեառն. Մի՛ երկնչիր, Զաքարիա, զի լսելի եղեն աղօթք քո, եւ կին քո Եղիսաբեթ ծնցի քեզ որդի, եւ կոչեսցես զանուն նորա Յովհաննէս։
Եւ ասեն ցնա. Քանզի ոչ ոք է յազգի քում, որոյ կոչի անուն Յովհաննէս։
Եւ խնդրեաց տախտակ, գրեաց եւ ասէ. Յովհաննէս է անուն դորա։ Եւ զարմացան ամենեքին։