26 Եւ յամսեանն վեցերորդի առաքեցաւ Գաբրիէլ հրեշտակ յԱստուծոյ ի քաղաք մի Գալիլեացւոց, որում անուն էր Նազարէթ,
Եւ եկեալ բնակեցաւ ի քաղաքին որ կոչէր Նազարէթ, զի լցցի բան մարգարէիցն թէ Նազովրեցի կոչեսցի։
Պատասխանի ետ հրեշտակն եւ ասէ ցնա. Ես եմ Գաբրիէլ որ կամ առաջի Աստուծոյ, եւ առաքեցայ խօսել ընդ քեզ եւ աւետարանել քեզ զայդ։
Եւ իբրեւ կատարեցին զամենայն ըստ օրինացն Տեառն, դարձան անդրէն ի Գալիլեա ի քաղաքն իւրեանց Նազարէթ։
Ել եւ Յովսէփ ի Գալիլէէ ի քաղաքէ Նազարեթէ ի Հրէաստան, ի քաղաք Դաւթի որ կոչի Բեթղեհեմ, վասն լինելոյ նորա ի տանէ եւ յազգէ Դաւթի,
Այլքն ասէին. Սա է Քրիստոսն. իսկ կէսքն ասէին. Միթէ ի Գալիլէէ՞ գալոց իցէ Քրիստոսն։