Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ՂԵՒՏԱԿԱՆ 26:45 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

45 եւ յիշեցից զառաջին ուխտն նոցա, յորժամ հանի զնոսա յերկրէն Եգիպտացւոց ի տանէ ծառայութեան՝՝, առաջի ամենայն ազգաց՝ լինել նոցա Աստուած. զի ես եմ Տէր։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ՂԵՒՏԱԿԱՆ 26:45
26 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ արարից զքեզ յազգ մեծ, եւ օրհնեցից զքեզ, եւ մեծացուցից զանուն քո. եւ եղիցես օրհնեալ։


Յաւուր յայնմիկ եդ Տէր ուխտ ընդ Աբրամու, եւ ասէ. Զաւակի քում տաց զերկիրդ զայդ, ի գետոյն Եգիպտացւոց մինչեւ ի գետն մեծ Եփրատ,


Եւ երեւեցաւ նմա Տէր ի գիշերին յայնմիկ եւ ասէ. Ես եմ Աստուած հօր քո. մի՛ երկնչիր, զի ընդ քեզ եմ, եւ օրհնեցից զքեզ եւ բազմացուցից զզաւակ քո վասն Աբրահամու հօր քո։


Եւ ես աւասիկ ընդ քեզ եմ պահել զքեզ յամենայն ճանապարհս քո յոր եւ գնասցես. եւ դարձուցից զքեզ յերկիրս յայս. զի ոչ թողից զքեզ մինչեւ արարից զամենայն ինչ զոր խօսեցայ ընդ քեզ։


Եւ յիշեցից զուխտ իմ որ ընդ իս եւ ընդ ձեզ, եւ ի մէջ ամենայն շնչոյ կենդանւոյ յամենայն մարմին. եւ ոչ եւս եղիցի ջրհեղեղ ի սատակել զամենայն մարմին։


Եւ լուաւ Աստուած հեծութեան նոցա, եւ յիշեաց Աստուած զուխտ իւր որ ընդ Աբրահամու եւ Իսահակայ եւ Յակոբայ։


Ես եմ Տէր Աստուած քո որ հանի զքեզ յերկրէն Եգիպտացւոց ի տանէ ծառայութեան։


Երթ խօսեաց ընդ որդիսն Իսրայելի, եւ ասասցես. Ես եմ Տէր. եւ հանից զձեզ ի բռնութենէ Եգիպտացւոցդ, եւ փրկեցից զձեզ ի ծառայութենէ դոցա, եւ ապրեցուցից զձեզ բարձր բազկաւ եւ մեծամեծ դատաստանօք։


Եւ տարայց զձեզ յերկիրն յոր ձգեցի զձեռն իմ տալ զնա Աբրահամու, Իսահակայ եւ Յակոբայ, եւ տաց զնա ձեզ վիճակաւ. զի ես եմ Տէր։


Եւ արարի, զի անուն իմ ամենեւին մի՛ պղծեսցի առաջի ազգացն յորոց հանի զնոսա յանդիման նոցա։


Եւ դարձուցի զձեռն իմ ի նոցանէ, եւ արարի, զի անուն իմ ամենեւին մի՛ պղծեսցի առաջի ազգացն, յորոց հանի զնոսա յանդիման նոցա։


Բայց արարի, զի անուն իմ ամենեւին մի՛ պղծեսցի առաջի ազգացն յորոց միջի իցեն նոքա, յորս ծանուցայ նոցա առաջի նոցա, հանել զնոսա յերկրէն Եգիպտացւոց։


Զի ես եմ Տէր Աստուած որ հանի զձեզ յերկրէն Եգիպտացւոց լինել ձեզ Աստուած, եւ եղիջիք սուրբք, զի ես սուրբ եմ։


որ հանի զձեզ յերկրէն Եգիպտացւոց լինել ձեզ Աստուած. ես եմ Տէր։


Ես եմ Տէր Աստուած ձեր, որ հանի զձեզ յերկրէն Եգիպտացւոց՝ տալ ձեզ զերկիրն Քանանացւոց, առ ի լինելոյ ձեր Աստուած։


Իսկ եթէ յանցանքն նոցա մեծութիւն աշխարհի, եւ պարտութիւն նոցա մեծութիւն հեթանոսաց, ո՛րչափ եւս առաւել լրութիւն նոցա։


զի Աստուած ողորմած է, ոչ թողցէ զքեզ եւ ոչ սատակեսցէ զքեզ. եւ ոչ մոռասցի զուխտ հարցն քոց զոր երդուաւ նոցա։


Յիշեա դու զԱբրահամ եւ զԻսահակ եւ զՅակոբ, զծառայս քո, որոց երդուար քեւ.՝՝ մի՛ հայիր ի խստութիւն ժողովրդեանդ այդորիկ եւ յամպարշտութիւնս եւ ի մեղս դոցա։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ