Ըստ ամենայն գնացից երկրին Եգիպտացւոց յորում պանդխտեցարուք՝ մի՛ առնիցէք, եւ ըստ գնացից երկրին Քանանացւոց յոր ես տարայց զձեզ՝ մի՛ առնիցէք, եւ ըստ օրինաց նոցա մի՛ գնայցէք։
Քանզի ոչ վասն արդարութեան քո եւ ոչ վասն անբծութեան սրտի քո մտանես ժառանգել զերկիր նոցա, այլ վասն անօրէնութեան ազգացն այնոցիկ Տէր Աստուած քո սատակեսցէ զնոսա յերեսաց քոց, եւ զի հաստատեսցէ զուխտն զոր երդուաւ Տէր հարցն մերոց Աբրահամու եւ Իսահակայ եւ Յակոբայ։