Եւ ասէ Ղամէք ցկանայս իւր ցԱդդա եւ ցՍէլլա. Լուարուք ձայնի իմում, կանայք Ղամեքայ, եւ ունկն դիք բանից իմոց. զի այր սպանի ի վէրս ինձ, եւ երիտասարդ՝ ի հարուածս ինձ։
Եւ պատուէր ետ Աբիսողոմ մանկտւոյ իւրում եւ ասէ. Տեսէք, յորժամ զուարթասցի սիրտն Ամոնայ ի գինւոյ, եւ ասացից ձեզ. Հարէք զԱմոն եւ սպանէք զնա, մի՛ երկնչիք. զի ո՞չ ապաքէն ես իցեմ որ հրամայիցեմ ձեզ. քաջալերեցարուք եւ լերուք յորդիս զօրութեան։
Իբրեւ զբնակն ձեր լինիցի ձեզ եւ եկն յարեալ ի ձեզ, եւ սիրեսցես զնա իբրեւ զանձն քո. զի պանդուխտք եղերուք եւ դուք յերկրին Եգիպտացւոց. ես եմ Տէր Աստուած ձեր։
զի Աստուծոյ պաշտօնեայ է քեզ ի բարիս. ապա եթէ չար գործիցես, երկիր. զի ոչ եթէ վայրապար ածեալ է սուսեր ընդ մէջ. Աստուծոյ սպասաւոր է վրէժխնդիր ի բարկութիւն այնմ՝ որ զչարն գործիցէ։
զՄի՛ շնայցեսն, եւ Մի՛ սպանանիցես, եւ Մի՛ գողանայցես, եւ Մի՛ սուտ վկայիցես, եւ Մի՛ ցանկանայցես, եւ եթէ այլ ինչ պատուիրան է՝ յայն բան բովանդակի, եթէ Սիրեսցես զընկեր քո իբրեւ զանձն քո։