Եւ կին որոյ բղխիցէ արիւն, եւ լինիցի բղխումն արեան՝՝ նորա ի մարմնի իւրում, զեւթն օր եղիցի ի դաշտանի իւրում. ամենայն որ հարկանիցի ընդ նա, պիղծ լիցի մինչեւ ցերեկոյ։
Եւ եթէ ննջելով ոք ննջեսցէ ընդ նմա, եւ պղծութիւն նորա ի նմա իցէ, պիղծ լիցի զեւթն օր, եւ ամենայն անկողին յորոյ վերայ եւ ննջիցէ՝ պիղծ լիցի մինչեւ ցերեկոյ՝՝։
Եւ այր որ ննջիցէ ընդ կնոջ դաշտանի եւ յայտնեսցէ զառականս նորա, զի զաղբեւր արեան նորա յայտնեաց, եւ սա՝ յայտնեաց զբղխումն արեան իւրոյ, սատակեսցին երկոքեան յազգէ իւրեանց։