45 Զի ես եմ Տէր Աստուած որ հանի զձեզ յերկրէն Եգիպտացւոց լինել ձեզ Աստուած, եւ եղիջիք սուրբք, զի ես սուրբ եմ։
Եւ հաստատեցից զուխտ իմ ընդ իս եւ ընդ քեզ, եւ ի մէջ զաւակի քո յետ քո յազգս իւրեանց յուխտ յաւիտենական, լինել քեզ Աստուած եւ զաւակի քում յետ քո։
Եւ ասէ Տէր ցՄովսէս. Էջ դիր վկայութիւն ժողովրդեանն՝՝ եւ սրբեա զնոսա այսօր եւ վաղիւ, եւ լուասցեն զձորձս իւրեանց,
Եւ դուք եղիջիք ինձ ի թագաւորութիւն եւ ի քահանայութիւն՝՝ եւ յազգ սուրբ. զայս բանս խօսեսցիս ընդ որդիսն Իսրայելի։
Ես եմ Տէր Աստուած քո որ հանի զքեզ յերկրէն Եգիպտացւոց ի տանէ ծառայութեան։
Նոյնպէս արասցես զարջառ քո եւ զոչխար քո եւ զէշ քո՝՝. զեւթն օր եղիցի ընդ մարբ իւրով, եւ յաւուրն ութերորդի տացես զնա ինձ։
Եւ առից զձեզ ինձ ի ժողովուրդ, եւ եղէց ձեզ Աստուած. եւ ծանիջիք թէ ես եմ Տէր Աստուած ձեր, որ հանեմ զձեզ ի բռնութենէ Եգիպտացւոցդ։
Քանզի տղայ էր Իսրայէլ, եւ ես սիրեցի զնա, եւ յԵգիպտոսէ կոչեցի զորդի իմ։
Ես եմ Տէր Աստուած ձեր. եւ սրբիցիք եւ սուրբք լինիցիք, զի սուրբ եմ ես Տէր Աստուած ձեր՝՝. եւ մի՛ պղծիցէք զանձինս ձեր ամենայն զեռնովք որ շարժիցին ի վերայ երկրի։
Այս օրէն լինիցի վասն անասնոց եւ թռչնոց եւ ամենայն շնչոյ որ շրջիցի ի ջուրս, եւ ամենայն շնչոյ որ շրջիցի ի վերայ երկրի.
Խօսեաց ընդ ժողովրդեան որդւոցն Իսրայելի եւ ասասցես ցնոսա. Սուրբ եղերուք, զի ես սուրբ եմ Տէր Աստուած ձեր։
Զոյգք արդարք եւ կշիռք արդարք, եւ չափք արդարք, եւ կապիճ՝՝ արդար լինիցի ձեր, ես եմ Տէր Աստուած ձեր որ հանի զձեզ յերկրէն Եգիպտացւոց։
Եւ սրբեսջիք եւ եղիջիք սուրբք, զի սուրբ եմ ես՝՝ Տէր Աստուած ձեր։
որ հանի զձեզ յերկրէն Եգիպտացւոց լինել ձեզ Աստուած. ես եմ Տէր։
Ես եմ Տէր Աստուած ձեր, որ հանի զձեզ յերկրէն Եգիպտացւոց՝ տալ ձեզ զերկիրն Քանանացւոց, առ ի լինելոյ ձեր Աստուած։
եւ յիշեցից զառաջին ուխտն նոցա, յորժամ հանի զնոսա յերկրէն Եգիպտացւոց ի տանէ ծառայութեան՝՝, առաջի ամենայն ազգաց՝ լինել նոցա Աստուած. զի ես եմ Տէր։
զի յիշիցէք եւ առնիցէք զամենայն զպատուիրանս իմ, եւ եղիջիք սուրբք Աստուծոյ ձերում։
Քանզի ոչ կոչեաց զմեզ Աստուած ի պղծութիւն, այլ՝ ի սրբութիւն։
Եւ ասէ Յեսու ցժողովուրդն. Ոչ կարէք դուք պաշտել զՏէր, զի սուրբ է՝՝, եւ նա նախանձեալ ոչ ներիցէ մեղաց եւ անօրէնութեանց ձերոց,
Վասն որոյ գրեալ է եթէ՝ Եղերուք սուրբ, զի ես սուրբ եմ։
Զի ոչ գոյ սուրբ իբրեւ զՏէր, եւ ոչ գոյ արդար իբրեւ զԱստուած մեր, եւ ոչ գոյ սուրբ բաց ի քէն՝՝։
Եւ ասեն արք Բեթսամիւսացիք. Ո՞ կարասցէ շրջել առաջի Տեառն Աստուծոյ սրբոյս այսորիկ. եւ արդ առ ո՞ ելանիցէ տապանակ Տեառն՝՝ ի մէնջ։