Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ՈՂԲՔ 5:2 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

2 Ժառանգութիւն մեր դարձաւ յօտարութիւն, եւ բնակութիւն մեր ի նշդեհութիւն։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ՈՂԲՔ 5:2
13 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Երկիր ձեր աւերակ, քաղաքք ձեր հրձիգք. զաշխարհն ձեր առաջի ձեր օտարք կերիցեն, աւերեալ եւ կործանեալ յազգաց օտարաց։


Եւ արածեսցին յափշտակեալքն իբրեւ ցուլք, եւ զաւերակս մնացելոցն գառինք՝՝ կերիցեն։


Գուցէ ոչ ժառանգիցեմք զլեառն սրբութեան քո. հակառակորդք մեր նեղեցին զմեզ, եւ՝՝ կոխեցին զսրբութիւն քո։


Եւ լքջիր եւ նկուն լիջիր ի ժառանգութենէ քումմէ զոր ետու քեզ. եւ հանից զքեզ ի ձեռս՝՝ թշնամեաց քոց յերկիր զոր ոչ գիտիցես. զի հուր վառեալ է՝՝ ի սրտմտութեան իմում, մինչեւ յաւիտեան բորբոքեսցի։


Եւ ըմբռնեսցին տունք նոցա ի ձեռս օտարաց, անդք եւ կանայք նոցա ի միասին. զի ձգեցից զձեռն իմ ի վերայ բնակչաց երկրին այնորիկ, ասէ Տէր։


եւ մատնեցից ի ձեռս օտարաց յափշտակել զնոսա, եւ ժանտագործաց երկրի յաւար, եւ պղծեսցեն զնոսա։


Եւ ածից զչարս ազգաց եւ ժառանգեսցեն զտունս նոցա, եւ կործանեցից զամբարտաւանութիւն բռնութեանց նոցա, եւ պղծեսցին սրբութիւնք նոցա։


Զի խորշակահար սերմանեցին, եւ կործանումն նոցա ընկալցի զայն՝՝. որայ նոցա ոչ արասցէ զօրութիւն խիւսոյ. թէ եւ առնիցէ՝ զայն օտարք կերիցեն։


Ընկղմեցաւ Իսրայէլ. արդ այժմ եղեւ ի մէջ ազգաց իբրեւ զանօթ անպիտան։


Եւ եղիցի զօրութիւն նոցա ի յափշտակութիւն, եւ տունք նոցա յապականութիւն. շինեսցեն տունս, եւ մի՛ բնակեսցեն ի նոսա, տնկեսցեն այգիս, եւ մի՛ արբցեն զգինի նոցա։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ