1 Զիա՜րդ շլացաւ ոսկին, այլագունեաց արծաթն սպիտակ. հալեցան՝՝ սփռեցան ականք նոցա ի գլուխ անցից ճանապարհաց նոցա։
Զիա՞րդ եղեւ պոռնիկ՝ քաղաքն հաւատարիմ Սիոն, լի հաւատովք՝ յորում արդարութիւն հանգուցեալ էր, եւ արդ սպանօղք են։
Զիա՜րդ անկաւ յերկնից Արուսեակն որ ընդ առաւօտն ծագէր. անկաւ յերկիր, խորտակեցաւ՝ որ առաքէր առ ամենայն ազգս։՝՝
եւ հրձիգ արար զտունն Տեառն եւ զապարանսն արքունի, եւ զամենայն տունս քաղաքին եւ զամենայն ապարանս մեծամեծս այրեաց հրով։
Արի ի խոստովանութիւն ի գիշերի, ի սկիզբն ի գլուխ պահուց քոց՝՝. հեղ իբրեւ զջուր զսիրտ քո առաջի Տեառն. համբարձ զձեռն քո վասն անձանց տղայոց՝ որ լուծանէին ի սովոյ ի գլուխ ճանապարհաց ելից եւ մտից քոց։
Որդի մարդոյ, աւասիկ եղեն ինձ տունդ Իսրայելի խառնակեալ, որպէս խառնակեալ իցէ պղինձ եւ երկաթ եւ անագ եւ կապար եւ արծաթ ի հալոցի։
Եւ եդից զՇամրին իբրեւ զտաղաւար մրգապահաց ագարակի՝՝, եւ ի տունկ այգւոյ, եւ կործանեցից ի խորխորատ զվէմս նորա, եւ զհիմունս նորա մերկացուցից։
Եւ նա պատասխանի ետ եւ ասէ ցնոսա. Տեսանէ՞ք զայդ ամենայն, ամէն ասեմ ձեզ, ոչ մնասցէ այդր քար ի քարի վերայ որ ոչ քակտեսցի։
Պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ. Տեսանե՞ս զայդ ամենայն շինուածս. ամէն ասեմ ձեզ եթէ՝՝. Ոչ թողցի այդր քար ի քարի վերայ որ ոչ քակտեսցի։