34 Ի բաց արասցէ յինէն զգաւազանն, եւ ահ նորա զիս մի՛ զարհուրեցուսցէ,
Ո՞չ ապաքէն արհաւիրք նորա զարհուրեցուցանիցեն զձեզ, եւ ահ նորա անկցի ի վերայ ձեր։
Ի վերայ այսոցիկ յերեսաց նորա տագնապեցայց, եւ ի միտ առից եւ զարհուրեցայց ի նմանէ։
Զի ահ Տեառն կալաւ զիս, եւ առաջի նորա ոչ հանդարտեցից։
Արդ մի՛ ահ իմ զարհուրեցուսցէ զքեզ, եւ մի՛ ձեռն իմ ծանրասցի ի վերայ քո։
Եւ ի վերայ այնորիկ խռովեցաւ սիրտ իմ, եւ ծորեաց ի տեղւոջէ իւրմէ։
Աւետարանեցից զարդարութիւնս քո յեկեղեցիս մեծս. ահա զշրթունս իմ ոչ արգելից ի քէն. Տէր, դու գիտացեր։
Զի զարդարութիւնս քո ոչ ծածկեցի ի սրտի իմում, զճշմարտութիւն քո եւ զփրկութիւն քո. ասացի եւ ոչ թաքուցի զողորմութիւնս քո, եւ ճշմարտութիւնս քո ի ժողովրդենէ մեծէ։
Հրեշտակաց իւրոց պատուիրեալ է վասն քո, պահել զքեզ յամենայն ճանապարհս քո։