31 սաստկացեալ աղտով էներկ զիս, զազրացոյց զիս պատմուճան իմ՝՝։
Կնքեցեր զանօրէնութիւնս իմ ի քսակի, եւ նշանակեցեր թէ ակամայ ինչ յանցեայ։
Կշտամբեսցէ զքեզ քո բերան՝ եւ ոչ ես, շրթունք քո հակառակ քեզ վկայեսցեն։
եւ կամ ասես թէ՝ Մեղայ, զի՞նչ արարից։՝՝
Իսկ եթէ իցեմ եւս արդար, սակայն բերան իմ ամպարշտեսցէ. եւ եթէ իցեմ անարատ, կամակոր գտանիցիմ։
Եթէ լուացայց ձեռամբ, եւ սրբեցայց ձեռօք սրբեցելովք,
Զի ոչ ես իբրեւ զիս մարդ՝ ընդ որում դատեցայց, եթէ հասարակ եկեսցուք ի դատաստան։
Ոստայնք նոցա ոչ ձորձեսցին, եւ ոչ զգեցցին ի գործոց ձեռաց իւրեանց. քանզի գործք նոցա գործք անօրէնութեան են, եւ գործք անիրաւութեան ի ձեռս նոցա։
Եւ եղեաք իբրեւ զպիղծս ամենեքեան, իբրեւ զհանդերձս ապարահից ամենայն արդարութիւն մեր. եւ թօթափեցաք իբրեւ զտերեւ ամենեքին մեք վասն անօրէնութեանց մերոց, հողմք մերժեցին զմեզ՝՝։
Եթէ լուասցիս բարակաւ, եւ յաճախեսցես քեզ աճառ, սակայն ծրդեալ կաս յանիրաւութիւնս քո առաջի իմ, ասէ Տէր Տէր։
Եւ ընկեցից ի վերայ քո զպղծութիւնս եւ զաղտեղութիւնս քո՝՝, եւ արարից զքեզ խայտառակ։