Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 9:20 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

20 Իսկ եթէ իցեմ եւս արդար, սակայն բերան իմ ամպարշտեսցէ. եւ եթէ իցեմ անարատ, կամակոր գտանիցիմ։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 9:20
24 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Այր ոմն էր յԱւսիդ աշխարհի՝՝ որում անուն էր Յոբ. եւ էր այրն այն ճշմարիտ, անարատ,՝՝ արդար, աստուածապաշտ, մեկնեալ յամենայն իրաց չարութենէ մեղաց՝՝։


Եթէ ամպարշտեցայց՝ վա՜յ է ինձ, եւ եթէ արդարացայց՝ ոչ կարեմ հայել ի վեր, զի լի եմ անարգանօք։


Կնքեցեր զանօրէնութիւնս իմ ի քսակի, եւ նշանակեցեր թէ ակամայ ինչ յանցեայ։


Բայց Յոբ ոչ իմաստութեամբ խօսեցաւ, եւ բանք նորա ոչ են հանճարով։


ապա ուրեմն Յոբ զուր բանայ զբերան իւր, եւ ծանրացուցանէ անգիտութեամբ զբանս։


Իսկ արդ միթէ սո՞ւրբ լինիցի մարդ առաջի Տեառն, կամ ի գործոց իւրոց անարա՞տ այր,


Եթէ իցեմ արդար՝ ոչ լուիցէ ինձ. եւ զդատաստան նորա աղաչեցից։՝՝


Ճշմարտիւ գիտեմ թէ այդ այդպէս իցէ. քանզի զիա՞րդ լինիցի մարդ արդար առաջի Աստուծոյ։


Շարժեալ եմ ամենայն անդամօք իմովք, զի գիտեմ զի անարատ զիս ոչ թողուցուս։


Որովհետեւ ամպարշտէի, ընդէ՞ր ոչ մեռայ։՝՝


Յուսացաւ՝՝ Իսրայէլ ի Տէր յայսմհետէ մինչեւ յաւիտեան։


Ողորմութիւն իմ եւ ապաւէն իմ, օգնական իմ եւ փրկիչ իմ. ապաւէն իմ, եւ ես յուսամ ի նա. ո հնազանդ առնէ զժողովուրդս ընդ ինեւ։


Ի Շատախօսութենէ ոչ ապրեսցիս ի մեղաց, թէ խնայես ի շրթունս՝ իմաստուն լինիս։


Խստասիրտն՝ բարեաց ոչ պատահէ. այր յեղյեղուկ լեզուաւ՝ անկցի ի չարիս։


Եւ ասեմ. Վա՜յ է ինձ, ես այր տառապեալ զիա՜րդ կամս հիացեալ՝՝. զի մարդ եմ՝ եւ պիղծ շրթունս ունիմ եւ ի մէջ պղծաշուրթն ժողովրդեան բնակեալ եմ ես. եւ զՏէր զօրութեանց տեսի աչօք իմովք։


Նա իբրեւ կամեցաւ զանձն արդարացուցանել, ասէ ցՅիսուս. Եւ ո՞վ է իմ ընկեր։


Եւ ասէ ցնոսա. Դուք էք որ արդարացուցանէք զանձինս առաջի մարդկան, սակայն Աստուած գիտէ զսիրտս ձեր. զի որ առաջի մարդկան բարձր է՝ պիղծ է առաջի Աստուծոյ։


խարդախութիւնք ապականելոց մտաց մարդկան եւ օտարացելոց ի ճշմարտութենէ անտի, որք շահավաճառ համարին զաստուածպաշտութիւնն. բայց դու մերժեսջիր յայնպիսեաց անտի։


քանզի բազում ինչ յանցանեմք ամենեքեան. եթէ ոք բանիւ ոչ յանցանիցէ, նա է մարդ կատարեալ, որ կարօղն է սանձահարել զամենայն մարմին իւր։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ