7 Յիշեա զի փուք են կեանք իմ, եւ ոչ դարձցի ակն իմ ի տեսանել զբարի։
Եւ ասէ ցնոսա Յակոբ հայրն իւրեանց. Զիս անորդի արարէք. Յովսէփ չէ ի միջի, Շմաւոն չէ ի միջի, եւ զԲենիամին եւս առնուցուք. յիմ վերայ եկն այս ամենայն։
Յիշեա, Տէր, զբանն քո զոր պատուիրեցեր ծառային քո Մովսիսի եւ ասացեր. Եթէ դուք ոչ պահեսջիք զօրէնս իմ, եւ ես ցրուեցից զձեզ ընդ հեթանոսս.
Կամ թէ ո՞չ սակաւ իցէ ժամանակ կենաց իմոց. թոյլ արա ինձ սակաւիկ մի հանգչել,
Յիշեա զի կաւ ստեղծեր զիս, եւ յերկի՞ր միւսանգամ դարձուցանես զիս։
զի ոչ եթէ յաւիտեան կեամ, եթէ երկայնամիտ եղէց՝՝. ի բաց կաց յինէն, զի ընդունայն են կեանք իմ։
Այլ իմ կեանք թեթեւագոյն են քան զսուրհանդակ, փախեան եւ ոչ երեւեցան։
Բազում արարեր դու, Տէր Աստուած իմ, զսքանչելիս քո, եւ խորհրդոց քոց ոչ ոք է որ նմանի քեզ. պատմեցի եւ խօսեցայ՝ եւ բազում եղեն՝՝ քան զթիւ։
Մատուցէք պատարագս արդարութեան, եւ յուսացարուք ի Տէր։
Դու գիտես, Տէր. յիշեա զիս, Տէր. այց արա ինձ. անարատ արա զիս՝՝ ի հալածչաց իմոց, եւ մի՛ յերկարեր վասն իմ՝՝. ծանիր՝ ո՛րչափ առի վասն քո նախատինս յարհամարհողաց բանից քոց։
որք ոչ գիտէք զվաղիւն.