Մի՛ երկիր պագանիցես նոցա, եւ մի՛ պաշտեսցես զնոսա. զի ես եմ Տէր Աստուած քո, Աստուած նախանձոտ, որ հատուցանեմ զմեղս հարանց որդւոց, յերիս եւ ի չորս ազգս ատելեաց իմոց։
Բայց արդ՝ երթ էջ եւ առաջնորդեա ժողովրդեանն այնմիկ ի տեղին յոր ասացի քեզ. եւ ահա հրեշտակ իմ երթիցէ առաջի երեսաց քոց. բայց յաւուր յորում այց արարից, ածից ի վերայ նոցա զմեղս իւրեանց։
Այլ Տէր արդար է ի միջի նորա. եւ ոչ արասցէ անիրաւութիւն. ընդ առաւօտս կանխաւ տացէ զիրաւունս իմ ի լոյս, եւ ոչ թաքիցէ. եւ ոչ ծանիցէ զանիրաւութիւն ի պահանջել,
Եւ անցուցից զերրորդ մասն ընդ հուր, եւ ջեռուցից զնոսա որպէս ջեռնու՝՝ արծաթ. եւ փորձեցից զնոսա որպէս փորձի ոսկի. նա կարդասցէ զանուն իմ, եւ ես լուայց նմա. եւ ասացից. Ժողովուրդ իմ է սա։ Եւ նա ասասցէ. Տէր Աստուած իմ ես դու՝՝։
զի հանդէս ձերոց հաւատոցն առաւել քան զոսկի կորստական պատուական է, որ հրով փորձեալ գտաւ՝՝ ի գովութիւն եւ ի փառս եւ ի պատիւ ի յայտնութեանն Յիսուսի Քրիստոսի,