23 կամ ձերո՞վ զօրութեամբդ կարօտեալ իցեմ ապրեցուցանել զիս ի թշնամեաց, կամ ի ձեռաց հզօրաց փրկել զիս։
Եւ ասեմ ցնոսա. Մեք փրկեցաք զեղբարս մեր զՀրեայս որ վաճառեցան հեթանոսաց, զոր մեք ոչ գիտացաք, եւ դուք վաճառեցէք զնոսա՝՝։ Եւ լռեցին, եւ ոչինչ կարացին տալ պատասխանի։
Ի սովի՝ փրկեսցէ զքեզ ի մահուանէ, ի պատերազմի՝ ի ձեռաց երկաթոյ արձակեսցէ զքեզ։
Արդ ես զձե՞զ ինչ խնդրեցի,
Ուսուցէք զիս՝ եւ ես լռեցից. եւ եթէ մոլորեալ ինչ իցեմ, արարէք զիս խելամուտ։
Պատրաստ է սիրտ իմ, Աստուած, պատրաստ է սիրտ իմ օրհնել եւ սաղմոս ասել քեզ՝՝ փառօք իմովք։
Կարդասցես առ իս յաւուր նեղութեան քո, ես փրկեցից զքեզ, եւ դու փառաւոր արասցես զիս։
Եւ զերծուցից զքեզ ի ձեռաց չարաց, եւ փրկեցից զքեզ ի ձեռաց ժանտաց, ասէ Տէր Աստուած Իսրայելի։՝՝
յետ վախճանելոյն նորա փրկանք լինիցին նմա. մի ոք որ եւ իցէ յեղբարց իւրոց՝ փրկեսցէ զնա.