11 Զի զի՞նչ է զօրութիւն իմ եթէ համբերից, կամ զի՞նչ ժամանակ՝ զի հանդարտեսցէ անձն իմ՝՝։
Կամ թէ ո՞չ սակաւ իցէ ժամանակ կենաց իմոց. թոյլ արա ինձ սակաւիկ մի հանգչել,
կամ թէ ի հողմաշարժ տերեւո՞յ երկնչիցիս, կամ իբրեւ հողմավար խոտո՞յ կայցես ինձ հակառակ՝՝։
որ իբրեւ զտիկ հնացեալ են՝՝, կամ իբրեւ զձորձս ցեցակեր։
Հողմավար կորնչիմ, կարօտիմ գերեզմանի՝ եւ ոչ հասանեմ։
Զի եթէ համբերից՝ դժոխք են տուն իմ, ի միգի տարածեալ են անկողինք իմ։
Իսկ արդ չեւ իմ կշտամբանքս ի մարդկանէ ինչ իցեն. եւ կամ ընդէ՞ր ոչ բարկանայցեմ՝՝։
Յո՞ մօտիցիս, կամ ո՞ւմ օգնական լինելոց իցես. ո՞չ ապաքէն այնմ որոյ բազում է զօրութիւն, եւ որոյ հզօր է բազուկ իւր։
Միթէ զօրութիւն վիմա՞ց իցէ զօրութիւն իմ, կամ մարմինք իմ պղնձի՞ք. կամ թէ ո՞չ ի նա ապաւինէի։
Արկ ի բերան իմ օրհնութիւն նոր, զօրհնութիւն Տեառն Աստուծոյ մերոյ։
Տեսցեն բազումք եւ երկիցեն եւ յուսասցին ի Տէր. երանեալ է այր որոյ անուն Տեառն յոյս է նորա՝՝. ոչ հայեցաւ նա ի նանրութիւն, եւ ոչ ի մոլութիւն սուտ։