ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 38:28 - Գրաբար Աստվածաշունչ (1895)28 Ո՞ է հայր անձրեւի, եւ ո՞վ է որ ծնաւ զշաղս ցօղոյ։ အခန်းကိုကြည့်ပါ။ |
Բղխեսցեն հնացեալք. հովանեցոյց զամպս ի վերայ անբաւ մարդկան, միգացին ի վերայ բազում մարդկան։ Ժամանակ եդ անասնոց, եւ գիտեն զկարգ ծննդեան։ Ի վերայ այսր ամենայնի ո՞չ իցեն զարմացեալ միտք քո, ո՞չ սարսիցէ սիրտ քո ի մարմնի քում. զի արար զմեծամեծս զոր ոչ գիտէաք։ Հրաման տայ ձեան թէ՝ Լեր ի վերայ երկրի, եւ ձմերայնւոյ անձրեւաց՝ զզօրութիւնս իւրեանց։ Ի ձեռն ամենայն մարդոյ կնքէ, զի ծանիցէ ամենայն մարդ զիւր տկարութիւն։