9 զի ասացեր թէ՝ Սուրբ եմ՝ եւ ոչ մեղայ, անարատ եմ՝ զի ոչ անօրինեցի։
Թէ եւ մեղանչեմ՝ պահես զիս, եւ յանօրէնութենէ անարատ ոչ արարեր զիս։
Գիտես զի ոչ ամպարշտեցայ, այլ ո՞վ է որ ի ձեռաց քոց հանիցէ։
Մի՛ ասեր թէ՝ Սուրբ եմ գործովք եւ անարատ առաջի Տեառն։
Զի ահաւասիկ մերձեալ եմ ի դատաստանս իմ, եւ գիտեմ զի արդար երեւելոց եմ։
Քանի՞ ինչ են մեղք եւ անօրէնութիւնք իմ, ուսո ինձ՝ քանի՞օն իցեն՝՝։
Կնքեցեր զանօրէնութիւնս իմ ի քսակի, եւ նշանակեցեր թէ ակամայ ինչ յանցեայ։
Անիրաւութիւն ինչ ոչ էր ի ձեռին իմում, աղօթք իմ սուրբ էին։
Զարմանք կալան զճշմարիտս ի վերայ այսոցիկ, արդար ի վերայ անօրինի յարիցէ։
Կալցի հաւատարիմն զիւր ճանապարհ, սուրբն ձեռօք առցէ քաջալերութիւն։
Զի ինքն գիտէ զճանապարհս իմ, եւ քննեաց զիս իբրեւ զոսկի։
Զարդարութիւն զգեցեալ էի, եւ արկեալ զիրաւունս հանգոյն կրկնոցի։
Լռեցին եւ երեքին բարեկամք նորա այնուհետեւ ի խօսելոյ ընդդէմ Յոբայ. քանզի էր Յոբ արդար առաջի նոցա՝՝։
Սակայն խօսեցար յականջս իմ, եւ զբարբառ բանից քոց լուայ,
Զի ասաց Յոբ թէ՝ Արդար եմ ես, եւ Տէր զընկէց զիրաւունս իմ,
եւ ստեաց դատաստանի իմում. բռնութեամբ՝՝ է նետս իմ առանց անիրաւութեան։
Զի՞նչ իրաւունս համարեցար զայդ. ո՞վ ես դու զի ասես թէ՝ Արդար եմ առաջի Տեառն.
Եւ ընդէ՞ր ոչ արարեր մոռացումն անօրէնութեան իմոյ եւ սրբութիւն մեղաց իմոց. արդ ահա յերկիր դառնայցեմ՝՝ կանխեալ, եւ այլ ոչ եւս իցեմ։
Եւ որ միգով սատակեսցէ զիս. բազում են հարուածք զոր արար ինձ տարապարտուց։
Զի եթէ ամպարշտեցի յանձն իմ՝ ոչ գիտեմ, բայց զի բառնան յինէն կեանք իմ։
Զի չարք յանհնարին մահու կորիցեն. այլ արդարք ծաղր լինին, զի մատնին ի ձեռս ամպարշտի։
Շարժեալ եմ ամենայն անդամօք իմովք, զի գիտեմ զի անարատ զիս ոչ թողուցուս։
Եւ ասացեր թէ՝ Անմեղ եմ, դարձցի սրտմտութիւն նորա յինէն. ահաւասիկ ես դատեցայց ընդ քեզ, զի ասացեր թէ՝ Ոչ մեղայ։