23 մարդոյ հանգիստ է յորմէ ճանապարհն թաքեաւ ի նմանէ՝՝, զի փակեաց զնովաւ Աստուած։
Եթէ կործանեսցէ՝ ո՞ շինեսցէ, եւ եթէ փակեսցէ ընդդէմ մարդկան՝ ո՞ բանայցէ։
Եդիր զոտն իմ ի պաշարման, պահեցեր զամենայն զգործս իմ՝՝, եւ յարմատս ոտից իմոց հասեր,
Միանգամայն հասին ի վերայ իմ հէնք նորա, զճանապարհս իմ պատեցին դարանակալք։
Արդ գիտասջիք՝ զի Տէր է որ խռովեացն, եւ ամուրս ի վերայ իմ բարձրացոյց։
Շուրջ պատեալ եմ, եւ ոչ կարացից անցանել. եդ ի վերայ երեսաց իմոց խաւար։
եւ խնդալից լինին եթէ գտանիցեն զմահ.
Իմաստուն արարից զքեզ եւ խելամուտ ի ճանապարհ յոր եւ գնասցես, եւ հաստատեցից ի վերայ քո զաչս իմ։
Աստուած փառաւորեալ է ի խորհուրդս սրբոց իւրոց, մեծ եւ ահաւոր ի վերայ այնոցիկ որ շուրջ են զնովաւ։
Տէր Աստուած զօրութեանց, ո՞ նման է քեզ. հզօր ես դու, Տէր, եւ ճշմարտութիւն քո շուրջ է զքեւ։
Մի՛ ասիցես. Յակոբ, եւ զի՞նչ՝՝ խօսեցար, Իսրայէլ, թէ՝ Ծածկեցան ճանապարհք իմ յԱստուծոյ, եւ Աստուած իմ եբարձ զիրաւունս իմ,
Կուտեաց ի վերայ իմ՝՝, եւ ոչ եւս կարեմ խլրտել. ծանրացոյց ի վերայ իմ քան զպղինձ։
Արկ արգել ճանապարհաց իմոց, եւ խից ի խրտուիլ՝՝ զշաւիղս իմ։
Վասն այնորիկ ես փակեցից զճանապարհս նորա պատնիշօք, եւ առականեցից զճանապարհս նորա, եւ՝՝ զշաւիղս իւր մի՛ գտցէ։