10 Զի ոչ փակեաց զդրունս արգանդի մօր իմոյ, զի թերեւս մերժէր՝՝ զցաւս յաչաց իմոց։
Զի փակելով փակեաց Տէր արտաքուստ զամենայն արգանդ ի տան Աբիմելեքայ վասն Սառայի կնոջ Աբրահամու։
Իբրեւ ետես Տէր եթէ ատելի է Լիա, եբաց զարգանդ նորա. բայց Ռաքէլ ամուլ էր։
Հեծեծելով հասուցից ի նա զբանս իմ, խօսեցայց դառնութեամբ անձին թախծեալ,
Նա եւ ես գիտեմ զի ի ձեռանէ իմմէ է յանդիմանութիւն իմ, եւ ձեռն նորա ծանրացաւ ի վերայ հեծութեան իմոյ։
Իսկ ընդէ՞ր յորովայնի ոչ վախճանեցայ, այլ ելի յարգանդէ եւ ոչ անդէն վաղվաղակի կորեայ։
Խաւարեսցին աստեղք գիշերոյն այնորիկ, սպասեսցէ եւ ի լոյս մի՛ եկեսցէ, եւ մի՛ տեսցէ զարուսեակն ծագեալ՝՝։
Եւ ի բաց արա զսրտմտութիւն ի սրտէ քումմէ, եւ անցո զչարութիւն ի մարմնոյ քումմէ. զի մանկութիւն եւ անմտութիւն ընդունայնութիւն է։
Զի ոչ սպան զիս անդէն յարգանդի, եւ լինէր ինձ մայրն իմ գերեզման, եւ արգանդ յղութեան՝՝ յաւիտենից։
եւ Աննայի ետ մասն մի զի ոչ գոյր նորա որդի. բայց զԱննա սիրէր Եղկանա առաւել քան զՓեննանա, եւ՝՝ Տէր փակեաց զարգանդ նորա.