Ծափ զծափի հարին՝՝ ամենայն անցաւորք ճանապարհի. շչէին, շարժէին զգլուխս իւրեանց ի վերայ դստեր Սիոնի. Այս ա՞յն քաղաք է, ասէին, պսակ փառաց ուրախութեան ամենայն երկրի։
Եւ ապականեսցին անօրէնք ժողովրդեան իմոյ՝՝, եւ ամենայն գործք տանն Աքաաբու. եւ գնացէք ըստ խորհրդոց նոցա. զի մատնեցից զձեզ յապականութիւն, եւ զբնակիչս քո ի շչիւն, եւ զնախատինս ժողովրդոց ընկալջիք։
Թարախեցան վէրք քո, եւ չիք բժշկութիւն բեկման քում՝՝. ամենեքին որ լուան զգոյժ քո՝ ծափս հարցեն ի վերայ քո. քանզի յո՞յր վերայ ոչ չոգաւ չարութիւն քո հանապազ։
Այս քաղաք վրիժագործ բնակեալ յուսով՝՝, որ ասէր ի սրտի իւրում. Ես եմ, եւ ոչ եւս ոք իցէ յետ իմ. զիա՞րդ եղեւ յապականութիւն եւ ճարակ գազանաց. ամենայն որ անցանիցէ ընդ նա՝ շչեսցէ եւ շարժեսցէ զգլուխ իւր։