2 եւ ամպարիշտք անցին ըստ սահման. զհօտ հանդերձ հովուօք յափշտակեցին,
եւ եկին գերեվարք եւ գերեցին զնոսա, եւ զմանկտին կոտորեցին սրով. ես միայն ապրեալ՝ եկի պատմել քեզ։
Եւ մինչդեռ նա խօսէր, այլ հրեշտակ եկն եւ ասէ ցՅոբ. Ասպատակաւորք ասպատակեցին ի մեզ երեք առաջք, եւ պատեցան զուղտուքն եւ գերեցին զնոսա, եւ զմանկտին կոտորեցին սրով. ես միայն ապրեալ՝ եկի պատմել քեզ։
Զի զբազում տկարաց տունս խորտակեաց, եւ զյարկս յափշտակեաց եւ ոչ հաստատեաց։
Եթէ հեծեաց երբեք երկիր վասն իմ՝՝, եւ եթէ ակօսք նորա լացին առ հասարակ,
Զի զոր նոքայն ժողովեցին արդարք կերիցեն, եւ նոքա մի՛ եղիցին ապրեալք ի չարեաց. ծծեսցի զօրութիւն նոցա՝՝։
Մի՛ փոխեր զսահմանս յաւիտենականս զոր եդին հարք քո։
Մի՛ փոխեր զսահմանս յաւիտենականս, եւ ի ստացուածս որբոց մի՛ մտանիցես.
Եղեն իշխանք Յուդայ՝ որպէս որ փոփոխեն զսահմանս. ի վերայ նոցա հեղից իբրեւ զջուր զասպատակ իմ։
Մի՛ փոխեսցես զսահմանս ընկերի քո զոր հաստատեցին հարք քո ի ժառանգութեան քում, զոր ժառանգեսցես յերկրին զոր Տէր Աստուած քո տացէ քեզ ի ժառանգութիւն։
Անիծեալ՝ որ փոխեսցէ զսահմանս ընկերի իւրոյ. եւ ասասցէ ամենայն ժողովուրդն. Եղիցի։