18 Թեթեւագոյն է ի վերայ ջուրցն երեսաց. կործանեսցի մասն նոցա ի վերայ երկրի, երեւեսցի տունկ նոցա ի վերայ ցամաք երկրի։
Լոյսն քո քեզ խաւար դիպեցաւ, եւ ի քուն ծածկեաց զքեզ ջուր։
որք յափշտակեցան տարաժամ, Գետ բղխեալ հիմունք նոցա.
Յանձուկս դարանակալ եղեն ի տարապարտուց, զճանապարհս արդարութեան ոչ գիտացին։
Զանդ տհաս որ ոչ իւրեանց էր՝ հնձեցին, տկարք զայգիս ամպարշտաց անհաց եւ անվարձ գործեցին։
Պատահեցին նմա իբրեւ զջուր ցաւք, գիշերի ծածկեաց զնա մութ։
Նա՝ ես տեսի անզգամաց արմատս ձգեալ, այլ վաղվաղակի հարան յարկք՝՝ նոցա։
Եւ կամ թէ իցեն նաւաց հետք ճանապարհի, եւ կամ արծուոյ թռուցելոյ որ խնդրիցէ զկերակուր։
Դարձցին ընդ երեկոյս, սովեսցին որպէս շունք եւ շրջեսցին զքաղաքաւ։
Անէծք Տեառն ի տունս ամպարշտաց, յարկք արդարոց օրհնին։
Գործեա զերկիր քո, զի այսուհետեւ ոչ եւս գան նաւք ի Կարքեդոնայ.
Եթէ ոչ լսիցէք եւ ոչ դնիցէք ի սրտի ձերում, տալ փառս անուան իմում, ասէ Տէր ամենակալ, առաքեցից ի վերայ ձեր անէծս, եւ անիծից զօրհնութիւնս ձեր, եւ նզովեցից զնա, եւ ցրուեցից զօրհնութիւնս ձեր. եւ մի՛ եղիցի ի միջի ձերում,՝՝ զի դուք ոչ եդիք ի սրտի ձերում։