12 Զպատուիրանօք նորա ոչ անցից՝ զի մի՛ մեռանիցիմ, ի ծոց իմ թաքուցից զբանս նորա։
Սակաւս քան զորս մեղարն տանջեցար, եւ առաւել մեծաբանս խօսեցար՝՝։
Ընկալ ի բերանոյ նորա դաւանութիւն, եւ ա՛ռ զբանս նորա ի սիրտ քո։
Ապա թէ նա այնպէս դատեցաւ, ո՞ իցէ որ ընդդէմ դառնայցէ նմա. զի զոր ինքն կամեցաւ՝ եւ արար։
զի ասացեր թէ՝ Սուրբ եմ՝ եւ ոչ մեղայ, անարատ եմ՝ զի ոչ անօրինեցի։
Եղիցի ինձ քաղաքն իմ գերեզման՝ յորոյ վերայ պարսպացն ճեմէի, եւ ի նա ոչ խնայեցից. զի ոչ սուտ արարից զբանս սրբոյն Աստուծոյ իմոյ։՝՝
Մեծամեծք աղքատացան եւ քաղցեան, բայց ոյք խնդրեն զՏէր՝ մի՛ պակասեսցէ ի նոցանէ ամենայն բարութիւն։
զբան զուր եւ սուտ՝ հեռի արա յինէն. մեծութիւն եւ տնանկութիւն մի՛ տար ինձ, այլ կշռեա ինձ զարժանն բաւականութեամբ.
Վախճանեա զնոսա, եւ եղիցի՝՝ բան քո ինձ յուրախութիւն եւ ի ցնծութիւն սրտի իմոյ. զի կոչեցեալ է անուն քո ի վերայ իմ, Տէր Աստուած Ամենակալ։
Եւ ասէ Տէր. Ո՞վ իցէ հաւատարիմ տնտես եւ իմաստուն, զոր կացոյց տէր իւր ի վերայ գերդաստանի իւրոյ տալ ի ժամու զկերակուրս։
եկեսցէ տէր ծառային այնորիկ յաւուր յորում ակն ոչ ունիցի, եւ ի ժամու յորում ոչ գիտիցէ. ընդ մէջ կտրեսցէ զնա, եւ զմասն նորա ընդ անհաւատս դիցէ։
Նա ասէ ցնոսա. Ես կերակուր ունիմ ուտել, զոր դուքն ոչ գիտէք։
Ասէ ցնոսա Յիսուս. Իմ կերակուր այն է՝ զի արարից զկամս այնորիկ որ առաքեացն զիս, եւ կատարեցից զգործն նորա։
Եւ ասէր Յիսուս առ Հրեայսն հաւատացեալս. Եթէ դուք կացջիք ի բանի իմում, ճշմարիտ աշակերտք իմ էք.
Ձեռնադրեցին նոցա ըստ եկեղեցւոյ՝ երիցունս, աղօթս արարեալ հանդերձ պահովք՝ յանձն արարին զնոսա Տեառն յոր հաւատացեալ էին։
իբրեւ զարդի ծնեալ մանկունս խօսուն եւ անխարդախ կաթինն փափաքիցէք, զի նովաւ աճիցէք ի փրկութիւն,
Առ ի մէնջ ելին, այլ ոչ էին ի մէնջ. զի եթէ ի մէնջ էին, ապա առ մեզ մնային. այլ զի յայտնի լինիցին եթէ ոչ էին ամենեքեան նոքա ի մէնջ։