Եւ ասէ Քուսի. Դու ինքնին գիտես զհայր քո եւ զարս նորա, զի կարի զօրաւորք են յոյժ, եւ դառնացեալք ոգւով իբրեւ զարջ մի որդեկոտոր ի վայրի եւ զայրացեալ ի դաշտի՝՝. եւ հայր քո այր պատերազմող, եւ ոչ տայ դուլ՝՝ զօրուն.
Եւ ասէ կինն. Կենդանի է Տէր Աստուած քո, եթէ գուցէ իմ նկանակ. բայց եթէ որչափ բռամբ մի ալեւր ի սափորի, եւ սակաւ մի եւղ ի կամփսակի. եւ ահա քաղեմ կրկուտս երկուս, եւ մտից եւ արարից զայն ինձ եւ մանկանց իմոց՝՝. եւ կերիցուք զայն եւ մեռցուք։
Այր մի որում տացէ Աստուած մեծութիւն եւ ինչս եւ փառս, եւ ոչ ինչ պակաս իցէ անձին իւրում յամենայնէ որում ցանկանայցէ. եւ ոչ առնիցէ զնա Աստուած իշխան ուտել ի նմանէ, զի այր օտար կերիցէ զնա. եւ այն ընդունայնութիւն է եւ ախտ չար։