25 Անցցէ ընդ մարմինս նորա նետ. աստեղք շրջեսցին ի յարկս նորա՝ արհաւիրք ի վերայ նորա։
Եւ ասէ Յովաբ. Վասն այդորիկ իսկ անցից առաջի քո՝՝։ Եւ ա՛ռ Յովաբ երիս նետս ի ձեռին իւրում, եւ եհար զնոսա ի սրտի Աբիսողոմայ մինչդեռ կենդանի կայր ի կաղնոջն։
եւ ահ նորա՝՝ յականջս նորա. յորժամ համարիցի թէ ի խաղաղութեան իցէ, եկեսցէ կործանումն նորա։
Պատեցին զիս տէգք, յանխնայ խոցոտեցին զերիկամունս իմ, եհեղ յերկիր զմաղձ իմ։
Սատակեսցեն զնա ցաւք շուրջանակի, բազումք զոտիւք նորա պատեսցին ի նեղութեան սովոյ։
վարեսցի բժշկութիւն ի յարկաց նորա. հասցէ նմա տագնապաւ պատուհաս արքունի։
Պատահեցին նմա իբրեւ զջուր ցաւք, գիշերի ծածկեաց զնա մութ։
Զի նետք Տեառն ի մարմնի իմում են, եւ սրտմտութիւն նորա ծծէ զարիւն իմ. յորժամ սկսանիմ խօսել՝ կտտեն զիս՝՝։
Աստուած դատաւոր արդար հզօր եւ երկայնամիտ, որ ոչ ածէ զբարկութիւն իւր՝՝ զօրհանապազ.
Մի՛ մատներ գազանաց զանձն որ խոստովան առնի առ քեզ՝՝, եւ զանձինս տնանկաց քոց մի՛ մոռանար ի սպառ։
Յարդարութիւն եւ յիրաւունս հաստատեալ է աթոռ քո, ողորմութիւն եւ ճշմարտութիւն գնասցեն առաջի երեսաց քոց։
Իսկ արդ զահ Տեառն գիտելով չափ՝ զմարդկան ինչ զմիտս հաճեմք. սակայն առաջի Աստուծոյ յայտնելոց եմք. բայց ես յուսամ եւ ի ձեր միտս յայտնի լինել։
զի սրեցից իբրեւ զփայլակն զսուսեր իմ, եւ կալցի զդատաստանաց ձեռն իմ, հատուցից վրէժս թշնամեաց իմոց, եւ ատելեաց իմոց հատուցից։