Եւ դարձուցից ի սուգ զտօնս ձեր, եւ զամենայն երգս ձեր յողբս, եւ ածից ի վերայ ամենայն հասակաց քուրձ, եւ ի վերայ ամենայն գլխոց կնդութիւն. եւ արարից նմա իբրեւ սուգ սիրելւոյ, եւ որոց ընդ նմայն իցեն՝ իբրեւ օր ցաւոց՝՝։
Եթէ ոչ լսիցէք եւ ոչ դնիցէք ի սրտի ձերում, տալ փառս անուան իմում, ասէ Տէր ամենակալ, առաքեցից ի վերայ ձեր անէծս, եւ անիծից զօրհնութիւնս ձեր, եւ նզովեցից զնա, եւ ցրուեցից զօրհնութիւնս ձեր. եւ մի՛ եղիցի ի միջի ձերում,՝՝ զի դուք ոչ եդիք ի սրտի ձերում։
Եւ ցժողովուրդն ասասցես. Սրբեցարուք առ վաղիւ, եւ կերիջիք միս. զի լացէք առաջի Տեառն եւ ասացէք. Ո՞ ջամբեսցէ մեզ միս. զի լաւ էր մեզ յԵգիպտոս. եւ տացէ ձեզ Տէր միս ուտելոյ, եւ կերիջիք միս։