Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 20:18 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

18 Ի զուր եւ ի տարապարտուց վաստակեցաւ ի մեծութիւն՝ ուստի ոչ ճաշակեսցէ, իբրեւ զխիստ ինչ զանծամ եւ զանկոտոր։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 20:18
25 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Զորդիս նորա սատակեսցեն վատթարք. ձեռք նորա բորբոքեսցին ցաւովք։՝՝


Մեծութիւն անիրաւութեամբ ժողովեալ՝ փսխեսցի, ի տանէ նորա կորզեսցէ զնա հրեշտակ։


Զի ուրախութիւն ամպարշտաց բեկումն անհնարին, եւ խնդութիւն անօրինաց՝ կորուստ։


զայն ամենայն արդարք ստասցին, եւ զինչս նորա ճշմարիտք կալցին։


եթէ ուրախ եղէ ի բազում մեծութեան եկելոց ինձ, եթէ ի վերայ անթուոց եդի զձեռն իմ.


եթէ ոտնհար եղէ ի վերայ գլորման թշնամւոյ իմոյ, եւ ասացի ի սրտի իմում թէ՝ Վա՛շ.


ապա ես սերմանեցից՝ եւ այլք կերիցեն, եւ անարմատ եղէց յերկրի։


կլցուք զնա կենդանւոյն իբրեւ դժոխք, եւ բարձցուք զյիշատակս նորա յերկրէ՝՝.


Գանձ ցանկալի հանգիցէ ի բերան՝՝ իմաստնոյ, արք տգէտք կլցեն զնա։


Ո՜հ, որ շինէ զտուն իւր՝ եւ ոչ արդարութեամբ, եւ զվերնայարկս իւր՝ եւ ոչ իրաւամբք. եւ ի մերձաւորէ իւրմէ գործի նմա գործ ձրի, եւ զվարձս նորա ոչ հատուցանէ նմա։


Ահաւադիկ ոչ իսկ են քո աչք, եւ սիրտ քո ոչ է ի բարութիւն, այլ՝՝ յագահութիւն եւ ի հեղուլ զարիւն անպարտ, եւ յանիրաւութիւն եւ յառնել սպանումն։


Եկեր զիս, եհաս ի վերայ իմ, բաժանեաց՝՝ զիս Նաբուքոդոնոսոր արքայ Բաբելացւոց. կացոյց զիս իբրեւ զաման մի ունայն, եկուլ զիս իբրեւ զվիշապ, ելից զկուշտ իւր ի փափկութենէ իմմէ։


Եւ խնդրեցից զվրէժ ի Բելայ ի Բաբելոն, եւ հանից զոր եկուլն ի բերանոյ նորա, եւ մի՛ եւս ժողովեսցին առ նա ազգք. նա եւ պարիսպքն Բաբելացւոց անկան։


Բացին զբերանս իւրեանց ի վերայ քո ամենայն թշնամիք քո, շչէին եւ կրճտէին զատամունս իւրեանց, եւ ասէին. Եկայք կլցուք զսա, զի այս՝ այն օր է որում ակն ունէաք. ահաւասիկ տեսաք եւ գտաք եւ հասաք մեք նմա՝՝։


Հասեալ է ժամանակ, ահա եկն օր. ստացօղն մի՛ խնդասցէ, եւ որ վաճառէն՝ մի՛ ողբասցի. զի բարկութիւն է յամենայն բազմութեան նորա։


Մի՛ խնդար, Իսրայէլ, եւ մի՛ ուրախ լինիր որպէս ժողովուրդք երկրի. զի պոռնկեցար յԱստուծոյն քումմէ, սիրեցեր զկաշառս ի վերայ ամենայն կալոց ցորենոյ։


Լուարուք զայս՝ որ նեղէիք զտնանկն ընդ առաւօտս, եւ զրկէիք զաղքատ յերեկորեայ՝՝.


Վա՜յ ձեզ դպրաց եւ փարիսեցւոց կեղծաւորաց, զի փակէք զարքայութիւն երկնից առաջի մարդկան. դուք ոչ մտանէք, եւ որոց մտանենն՝ չտայք թոյլ մտանել։


Առաջնորդք կոյրք, որ զմժղուկս քամէք եւ զուղտս կլանէք։


Առնուցուս կին, եւ այլ այր հանիցէ զնա ի քէն՝՝. շինեսցես տուն, եւ մի՛ բնակեսցես ի նմա. տնկեսցես այգի, եւ մի՛ կթեսցես զնա.


Զբերս երկրի քո եւ զամենայն վաստակս քո կերիցէ ազգ զոր դու ոչ գիտիցես, եւ եղիցես զրկեալ եւ խորտակեալ զամենայն աւուրս.


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ