15 Մեծութիւն անիրաւութեամբ ժողովեալ՝ փսխեսցի, ի տանէ նորա կորզեսցէ զնա հրեշտակ։
Զորդիս նորա սատակեսցեն վատթարք. ձեռք նորա բորբոքեսցին ցաւովք։՝՝
եւ մի՛ կարասցէ օգնել անձին իւրում. լեղի իժի ի փորի իւրում։
Ի զուր եւ ի տարապարտուց վաստակեցաւ ի մեծութիւն՝ ուստի ոչ ճաշակեսցէ, իբրեւ զխիստ ինչ զանծամ եւ զանկոտոր։
Չիք փրկութիւն ստացուածոց նորա, ի ցանկութեան իւրում ոչ ապրեսցի.
Քակտեսցէ կորուստ զտուն նորա ի սպառ, հասցէ ի վերայ նորա օր բարկութեան։՝՝
Գանձ ցանկալի հանգիցէ ի բերան՝՝ իմաստնոյ, արք տգէտք կլցեն զնա։
Մի՛ մուծանիցես զնա առ քեզ, եւ մի՛ ուտիցես զհաց քո ընդ նմա, զի նողկացուցանէ զնա, եւ ապականէ զբանս քո բարիս։՝՝
Եկեր զիս, եհաս ի վերայ իմ, բաժանեաց՝՝ զիս Նաբուքոդոնոսոր արքայ Բաբելացւոց. կացոյց զիս իբրեւ զաման մի ունայն, եկուլ զիս իբրեւ զվիշապ, ելից զկուշտ իւր ի փափկութենէ իմմէ։
Եւ խնդրեցից զվրէժ ի Բելայ ի Բաբելոն, եւ հանից զոր եկուլն ի բերանոյ նորա, եւ մի՛ եւս ժողովեսցին առ նա ազգք. նա եւ պարիսպքն Բաբելացւոց անկան։
Ո՞չ ապաքէն զայս ամենայն առակ զնմանէ առակեսցեն, եւ զնա արկցեն յերգ եւ ասասցեն. Վա՜յ որ յաճախէ անձին իւրում որ ոչ իւր իցէ, մինչեւ ցե՞րբ, ծանրացուցանէ զանուր իւր ծանրութեամբ։