21 Թէպէտ եւ բազում որդիք լինիցին նորա՝ ոչ գիտէ, եւ եթէ սակաւք առնիցին՝ ոչ ճանաչէ՝՝։
Այլ մարմինք նորա ախտացան ի վերայ իւր, եւ ոգի նորա սգացաւ զինքն։
Զի կամք նորա ի տան իւրում ընդ իւր, եւ զթիւ ամսոց նորա բաժանեսցեն։
Թարշամեսցի իբրեւ զբանջար ի տօթի, կամ իբրեւ զհասկ ինքնին անկեալ ի ցօղնոյ։
Բազում արարեր դու, Տէր Աստուած իմ, զսքանչելիս քո, եւ խորհրդոց քոց ոչ ոք է որ նմանի քեզ. պատմեցի եւ խօսեցայ՝ եւ բազում եղեն՝՝ քան զթիւ։
եւ ճաշակեաց՝ զի քաղցր է գործել, եւ ոչ շիջանի ճրագ ի նմանէ զամենայն գիշեր։
Քանզի որ կենդանիքն են՝ գիտեն նոքա թէ մեռանելոց են. եւ մեռեալքն ոչ են գիտակ եւ ոչ իմիք. եւ ոչ եւս գոն նոցա վարձք՝ զի մոռացաւ յիշատակ նոցա.
Զի դու ես մեր Հայր. զի Աբրահամ ոչ գիտաց զմեզ, եւ Իսրայէլ ոչ ծանեաւ զմեզ. այլ դու, Տէր, Հայր մեր, փրկեա զմեզ, զի ի սկզբանէ անուն քո է ի վերայ մեր՝՝։
Եւ ի ժամանակի իւրում մեռանէր. եւ ասեն ցնա կանայքն որ շուրջ զնովաւն կային. Մի՛ երկնչիր, զի ուստր ծնար։ Եւ ոչ ետ պատասխանի, եւ ոչ իմացաւ սիրտ նորա։