զի թէ ամս բազումս կեցցէ մարդ, եւ յամենայն ի նոսա ուրախ լինիցի, եւ յիշեսցէ նա զաւուրս խաւարի, զի բազում իցեն. ամենայն ինչ որ գալոցն իցէ ընդունայնութիւն է։
եւ ի բարձունս հայեսցին՝՝, եւ ապշութիւն ի ճանապարհին. եւ ծաղկեսցի նշին, եւ թանձրասցի մարախն, եւ տարածեսցի կապարն. զի գնաց մարդ ի տուն իւր յաւիտենից, եւ շուրջ եղեն կոծօղք ի հրապարակս։
Ամբարձէք յերկինս զաչս ձեր, եւ հայեցարուք յերկիր ի խոնարհ. զի երկինք իբրեւ զծուխ հաստատեալ են՝՝, եւ երկիր իբրեւ զձորձս մաշեսցի, եւ բնակիչք նորա իբրեւ զնոյնս կորիցեն. այլ փրկութիւն իմ յաւիտեան կացցէ, եւ արդարութիւն իմ մի՛ պակասեսցէ։