22 Եւ ապա կոչեսցես զիս, եւ ես լուայց քեզ. եւ եթէ խօսեսցիս, եւ ես տաց քեզ՝՝ պատասխանի։
Բայց սակայն ես ընդ Տեառն խօսեցայց, յանդիմանեցայց առաջի նորա՝ եթէ կամեսցի։
ապա կոչեսցես զիս, եւ ես տաց քեզ պատասխանի. զգործս ձեռաց քոց մի՛ մերժեր.
Ո՛ տացէ ինձ լսել եթէ ձեռն Տեառն չէր զարհուրեցուցեալ. կամ թէ մուրհակ՝ զոր ունէի զումեքէ,
Պնդեա իբրեւ այր զմէջ քո, հարցից զքեզ՝ եւ տուր ինձ պատասխանի։
Եւ եթէ կարդացից եւ անսասցէ՝ չհաւատամ թէ լուաւ իսկ ինձ։
Զի ոչ ես իբրեւ զիս մարդ՝ ընդ որում դատեցայց, եթէ հասարակ եկեսցուք ի դատաստան։
եւ մի՛ երկեայց՝ այլ խօսեցայց. նա եւ ոչ այնպէս ես գիտեմ, աշխատեալ անձամբ իմով՝՝։