20 Կամ թէ ո՞չ սակաւ իցէ ժամանակ կենաց իմոց. թոյլ արա ինձ սակաւիկ մի հանգչել,
իբրեւ զչեղեալ լինէի. ընդէ՞ր յարգանդէ ի գերեզման ոչ վճարեցայ։
Զձեռն քո ի բաց արա յինէն, եւ ահ քո զիս մի՛ զարհուրեցուսցէ։
Զի այր կանանցածին սակաւակեաց է եւ լի բարկութեամբ.
(զի երիկեանք եմք, եւ ոչ գիտեմք. քանզի ստուեր են կեանք մեր ի վերայ երկրի.)
Ոչ տայ ինձ հանգչել. զի լցոյց զիս դառնութեամբ.
Շուրջ եղեն զինեւ չարք որոց ոչ էր նոցա թիւ, հասին ինձ անօրէնութիւնք իմ, եւ ես ոչ կարացի տեսանել. բազում եղեն քան զհեր գլխոյ իմոյ, եւ սիրտ իմ եթող զիս։
Տեսցեն բազումք եւ երկիցեն եւ յուսասցին ի Տէր. երանեալ է այր որոյ անուն Տեառն յոյս է նորա՝՝. ոչ հայեցաւ նա ի նանրութիւն, եւ ոչ ի մոլութիւն սուտ։