Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 1:16 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

16 Եւ մինչդեռ նա խօսէր, այլ հրեշտակ եկն առ Յոբ՝ եւ ասէ ցՅոբ. Հուր անկաւ յերկնից եւ այրեաց զհօտսն, եւ զհովիւսն ըստ նմին օրինակի եկեր. ես միայն մնացեալ՝ եկի պատմել քեզ։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 1:16
13 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ Տէր տեղաց ի Սոդոմ եւ ի Գոմոր ծծումբ եւ հուր ի Տեառնէ յերկնից,


Եւ անկաւ հուր ի Տեառնէ յերկնից, եւ եկեր զողջակէզսն եւ զշերտսն, եւ զհողն եւ զջուրն որ ի ծովուն լափեաց հուրն։


Պատասխանի ետ Եղիա եւ ասէ ցյիսնապետն. Եթէ այր Աստուծոյ իցեմ ես, իջցէ հուր յերկնից եւ կերիցէ զքեզ եւ զյիսունսդ քո։ Եւ էջ հուր յերկնից, եւ եկեր զնա եւ զյիսունս նորա։


Պատասխանի ետ Եղիա եւ ասէ ցնա. Եթէ այր Աստուծոյ իցեմ, իջցէ հուր յերկնից եւ կերիցէ զքեզ եւ զյիսունս քո։ Եւ էջ հուր Աստուծոյ յերկնից եւ եկեր զնա եւ զյիսունս նորա։


զի ահա անկաւ հուր յերկնից եւ եկեր զերկուս յիսնապետսն զառաջինսն եւ զյիսունս նոցա. եւ արդ պատուեսցին անձինք ծառայից քոց՝՝ յաչս քո։


Վասն այսորիկ ոչ երկիցուք մեք ի խռովել երկրի, ի փոփոխել լերանց ի սիրտ ծովու։


Կացէք յաղօթս վասն իմ առ Տէր, եւ դադարեսցեն ի լինելոյ ձայնքն Աստուծոյ եւ կարկուտն եւ հուր. եւ արձակեցից զձեզ, եւ ոչ եւս յաւելուցուք մնալ։


Եւ ել հուր ի Տեառնէ եւ եկեր զնոսա, եւ մեռան առաջի Տեառն։


Եւ ել հուր ի Տեառնէ, եւ եկեր որ ինչ կայր ի վերայ սեղանոյն, զողջակէզն եւ զճարպն. եւ ետես ամենայն ժողովուրդն եւ զարհուրեցաւ, եւ անկան ի վերայ երեսաց իւրեանց։


Այսպէս եցոյց ինձ Տէր Տէր, եւ ահա կոչեաց դատաստան հրով Տէր Տէր. եւ եկեր զխորս բազումս, եւ եկեր զվիճակն։


Եւ առնէր նշանս բազումս, եւ տայր հրոյ իջանել յերկնից յերկիր առաջի մարդկան։


Եւ եղեւ խռովութիւն յանդին, ի բանակին, եւ ամենայն ժողովուրդն որ ի կիրճսն էին՝՝ եւ ապականիչքն զարհուրեցան, եւ ոչ կամէին աշխատել՝՝. եւ դղրդեցաւ երկիրն, եւ եղեւ ահ ի Տեառնէ։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ