ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 1:11 - Գրաբար Աստվածաշունչ (1895)11 Բայց ոչ, աղէ առաքեա դու զձեռն քո եւ արկ յամենայն ինչս նորա. եթէ ոչ յերեսս իսկ օրհնեսցէ զքեզ։ အခန်းကိုကြည့်ပါ။ |
Եւ իբրեւ բազում ժամանակ անցանէր ի վերայ, ասէ ցնա կինն իւր. Մինչեւ յե՞րբ ժուժկալեալ ասիցես, թէ՝ Ահա համբերից տակաւին սակաւ ինչ ժամանակ՝ ակն կալեալ յուսոյ փրկութեան իմոյ։ Ահաւադիկ ապականեալ է յիշատակ քո ի վերայ երկրի, ուստերք քո եւ դստերք՝ իմոյ որովայնի երկք եւ երկունք, յորս տարապարտուց վաստակեցի տառապանօք։ Դու ինքն ի զազրութիւն որդանց նստիս օթագացեալ բացական, եւ ես՝ մոլորեալ եւ հարկահար տուն ի տանէ եւ տեղի ի տեղւոջէ, սպասեմ թէ երբ մտանիցէ արեգակն՝ զի հանգեայց ի տառապանաց իմոց եւ ի ցաւոց իմոց որ այժմ պատեալ են զինեւ։ Աղէ ասա բան ինչ ի Տէր, եւ վախճանեաց։