Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 9:30 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

30 Պատասխանի ետ այրն եւ ասէ ցնոսա. Այդ իսկ են սքանչելիք, զի դուք ոչ գիտէք ուստի՛ իցէ, եւ զիմ զաչս եբաց։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 9:30
13 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Վասն այնորիկ ահաւադիկ ես յաւելից փոփոխել զժողովուրդդ զայդ. եւ փոփոխեցից զդոսա. եւ կորուսից զիմաստութիւն իմաստնոց, եւ զխորհուրդս խորհրդականաց արհամարհեցից. վա՜յ այնոցիկ՝ որ խորհին խորհուրդս խորինս՝ եւ ոչ Տերամբ։՝՝


Եւ լուիցեն յաւուր յայնմիկ խուլք զբանս գրոյն այնորիկ. եւ որք ի խաւարին եւ ի միգին իցեն՝ տեսցեն աչք կուրացելոցն։


Յայնժամ աչք կուրաց բացցին եւ ականջք խլից լուիցեն։


կոյրք տեսանեն, կաղք գնան, բորոտք սրբին, եւ խուլք լսեն, եւ մեռեալք յառնեն, եւ աղքատք աւետարանին։


Ասէ ցնոսա Յիսուս. Չիցէ՞ երբեք ընթերցեալ ձեր ի գիրս. Զվէմն զոր անարգեցին շինողք, նա եղեւ գլուխ անկեան. ի Տեառնէ եղեւ այս, եւ է սքանչելի յաչս մեր։


Եւ զարմանայր վասն անհաւատութեան նոցա։


Պատասխանի ետ նոցա եւ ասէ. Երթայք պատմեցէք Յովհաննու զոր տեսէքդ եւ լուայք, զի կոյրք տեսանեն, եւ կաղք գնան, բորոտք սրբին, խուլք լսեն, մեռեալք յառնեն, աղքատք աւետարանին.


Եւ այնչափ նշանս արարեալ էր առաջի նոցա, եւ նոքա ոչ հաւատային ի նա.


Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա. Դու ես վարդապետ Իսրայելի եւ զայդ ո՞չ գիտես։


Մեք գիտեմք զի ընդ Մովսիսի խօսեցաւ Աստուած, զսա ոչ գիտեմք ուստի՛ իցէ։


Գիտեմք զի Աստուած մեղաւորաց ոչ լսէ, բայց եթէ աստուածապաշտ ոք իցէ եւ զկամս նորա առնիցէ, նմա լսէ։


Զի Աստուած որ ասաց ի խաւարէ լոյս ծագել, որ եւ՝՝ ծագեաց իսկ ի սիրտս մեր ի լուսաւորութիւն գիտութեան փառացն Աստուծոյ ի դէմս Յիսուսի Քրիստոսի։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ