ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 9:16 - Գրաբար Աստվածաշունչ (1895)
16 Ասեն ոմանք ի փարիսեցւոցն. Ոչ է այրն այն յԱստուծոյ, զի զշաբաթս ոչ պահէ։ Կէսքն ասէին. Իսկ զիա՞րդ կարէ մարդ մեղաւոր այսպիսի նշանս առնել։ Եւ էին հերձուածք ի մէջ նոցա։
Պատասխանի ետ ժողովրդապետն ցասուցեալ թէ ընդէր ի շաբաթու բժշկեաց Յիսուս, եւ ասէ ցժողովուրդն. Վեց օր է յորս արժան է գործել, յայնս եկայք բժշկեցարուք, եւ մի՛ յաւուր շաբաթու։
Սա եկն առ նա գիշերի եւ ասէ ցնա. Ռաբբի, գիտեմք եթէ յԱստուծոյ եկեալ ես վարդապետ. զի ոչ ոք կարէ զայդ նշանս առնել զոր դուդ առնես, եթէ ոչ Աստուած իցէ ընդ նմա։
Այլ ես ունիմ վկայութիւն մեծ եւս քան զՅովհաննու. զգործսն զորս ետ ցիս Հայր զի կատարեցից զնոսա, նոքին իսկ գործքն զոր գործեմ՝ վկայեն վասն իմ, եթէ Հայր առաքեաց զիս։