Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 8:55 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

55 եւ ոչ ճանաչէք զնա, բայց ես գիտեմ զնա. եւ եթէ ասեմ թէ ոչ գիտեմ զնա, ձեզ նման սուտ լինիմ. այլ գիտեմ զնա եւ զբան նորա պահեմ։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 8:55
25 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Զի իշխանք ժողովրդեան իմոյ՝՝ զիս ոչ ծանեան. զի որդիք անմիտք են, եւ ոչ հանճարեղք. իմաստունք են ի չար գործել, եւ զբարի ինչ առնել ոչ գիտացին։


Եւ լարեցին զլեզուս իւրեանց իբրեւ զաղեղն. ստութիւն՝ եւ ոչ հաւատք՝՝ զօրացան ի վերայ երկրի. զի ի չարեաց ի չարիս ելին, եւ զիս ոչ ծանեան, ասէ Տէր։


Ոչ ետուն զխորհուրդս իւրեանց դառնալ առ Աստուած իւրեանց. զի այս պոռնկութեան է ի նոսա, եւ զՏէր ոչ ծանեան։


Ամենայն ինչ տուաւ ինձ ի Հօրէ իմմէ. եւ ոչ ոք ճանաչէ զՈրդի՝ եթէ ոչ Հայր, եւ ոչ զՀայր ոք ճանաչէ եթէ ոչ Որդի, եւ ում Որդին կամիցի յայտնել։


Ամենայն ինչ տուաւ ինձ ի Հօրէ իմմէ. եւ ոչ ոք գիտէ թէ ով է Որդի, եթէ ոչ՝ Հայր. եւ ո է Հայր, եթէ ոչ՝ Որդի, եւ ում կամիցի Որդին յայտնել։


ԶԱստուած ոչ ոք ետես երբեք, բայց միածինն Որդի որ է ի ծոց Հօր, նա պատմեաց։


Որպէս գիտէ զիս Հայր, գիտեմ եւ ես զՀայր. եւ զանձն իմ դնեմ ի վերայ ոչխարաց։


Եթէ պահիցէք զպատուիրանս իմ, կացջիք ի սէր իմ. որպէս ես զպատուիրանս Հօր իմոյ պահեցի, եւ կամ ի սէր նորա։


Այլ զնոյնս արասցեն ընդ ձեզ վասն անուան իմոյ, զի ոչ գիտեն զայն որ առաքեացն զիս։


Եւ զայն արասցեն ընդ ձեզ, քանզի ոչ ծանեան զՀայր եւ ոչ զիս։


Հայր արդար, եւ աշխարհ զքեզ ոչ ծանեաւ, այլ ես զքեզ ծանեայ. եւ նոքա ծանեան եթէ դու առաքեցեր զիս։


Իբրեւ ոչ եթէ զՀայր ուրուք տեսեալ իցէ, եթէ ոչ որ էն յԱստուծոյ՝ նա ետես զՀայր։


Ասէին ցնա. Ո՞ւր է Հայր քո։ Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Ոչ զիս գիտէք եւ ոչ զՀայրն իմ. եթէ զիս գիտէիք, եւ զՀայրն իմ թերեւս գիտէիք։


Եւ որ առաքեացն զիս՝ ընդ իս է. ոչ եթող զիս միայն, զի ես զհաճոյս նորա առնեմ հանապազ։


Դուք ի հօրէ ի Սատանայէ էք, եւ զցանկութիւնս հօրն ձերոյ կամիք առնել. զի նա մարդասպան էր ի սկզբանէ, եւ ի ճշմարտութեան ոչ եկաց, զի ոչ գոյ ճշմարտութիւն ի նմա. յորժամ խօսիցի սուտ, յիւրոց անտի խօսի. զի սուտ է եւ հայր նորա։


Ամէն ամէն ասեմ ձեզ. Եթէ ոք զբանն իմ պահեսցէ, զմահ մի՛ տեսցէ ի յաւիտեան։


Ասեն ցնա Հրեայքն. Արդ գիտացաք թէ դեւ գոյ ի քեզ. Աբրահամ մեռաւ, եւ մարգարէքն, եւ դու ասես. Եթէ ոք զբանն իմ պահեսցէ, մի՛ ճաշակեսցէ զմահ ի յաւիտեան։


Քանզի շրջեալ եւ տեսեալ զպաշտամունս ձեր, գտի բագին մի յորում գրեալ էր՝ Անծանօթի Աստուծոյ. զոր դուքն յանծանօթս պաշտէք՝ ես զնոյն պատմեմ ձեզ։


Զի Աստուած որ ասաց ի խաւարէ լոյս ծագել, որ եւ՝՝ ծագեաց իսկ ի սիրտս մեր ի լուսաւորութիւն գիտութեան փառացն Աստուծոյ ի դէմս Յիսուսի Քրիստոսի։


Եթէ ասիցեմք եթէ՝ Հաղորդութիւն ունիմք ընդ նմա եւ ի խաւարի շրջիցիմք, ստեմք եւ ոչ առնեմք զճշմարտութիւնն։


Իսկ ո՞ իցէ սուտ, եթէ ոչ՝ որ ուրանայ եթէ Յիսուս չէ Քրիստոսն. նա իսկ է Նեռն, որ ուրանայ զՀայր եւ զՈրդի։


Որ ասիցէ եթէ՝ Ծանեայ զնա, եւ զպատուիրանս նորա ոչ պահիցէ, սուտ է եւ ճշմարտութիւն ի նմա ոչ գոյ։


Որ հաւատայ յՈրդին Աստուծոյ՝ ունի յանձին զվկայութիւնս զայս. որ ոչ հաւատայ Որդւոյ Աստուծոյ՝ սուտ առնէ զնա. քանզի չհաւատայ վկայութեանն զոր վկայեաց Աստուած ի վերայ Որդւոյն իւրոյ։


Ահաւասիկ ես տամ քեզ զժողովն Սատանայի, որք ասեն զինքեանս Հրեայս գոլ՝ եւ ոչ են, այլ ստեն. արարից զնոսա, զի եկեսցեն եւ երկիր պագցեն առաջի ոտից քոց, եւ ծանիցեն զի ես սիրեցի զքեզ։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ