Եւ երթիցեն ժողովուրդք բազումք, եւ ասասցեն. Եկայք եւ ելցուք ի լեառն Տեառն, ի տուն Աստուծոյ Յակոբայ, եւ պատմեսցէ մեզ զճանապարհս իւր, եւ գնասցուք ընդ նա. զի ի Սիոնէ ելցեն օրէնք, եւ բան Տեառն յԵրուսաղեմէ.
անդ եղիցի ճանապարհ մաքրեալ, եւ ճանապարհ սուրբ կոչեսցի, եւ մի՛ անցցէ ընդ նա պիղծ, եւ մի՛ եղիցի անդ ճանապարհ պղծոց. այլ ցրուեալքն գնասցեն ընդ նա եւ մի՛ մոլորեսցին։՝՝
Այսպէս ասէ Տէր. Կացէք ի ճանապարհս եւ դիտեցէք, եւ հարցէք զյաւիտենական շաւղաց Տեառն. եւ տեսէք ո՛ր է ճանապարհ բարի, եւ գնացէք ընդ նա, եւ գտջիք սրբութիւն անձանց ձերոց. եւ ասացին թէ՝ Ոչ երթիցուք։
Յորժամ եկեսցէ նա, Հոգին ճշմարտութեան, առաջնորդեսցէ ձեզ ամենայն ճշմարտութեամբ. զի ոչ եթէ յանձնէ ինչ խօսիցի, այլ զոր լսիցէ՝ խօսիցի, եւ զգալոցն պատմեսցէ ձեզ։