40 Ոմանք ի ժողովրդենէն իբրեւ լսէին զբանս զայս, ասէին. Սա է ճշմարիտ մարգարէն։
Եւ ժողովուրդքն ասեն. Սա է մարգարէն Յիսուս որ ի Նազարեթէ Գալիլեացւոց։
Եւ հարցին ցնա. Իսկ ո՞վ ես դու, Եղիա՞ ես։ Եւ ասէ. Ոչ եմ։ Իսկ մարգարէ՞ն ես դու։ Պատասխանի ետ թէ՝ Ոչ։
Ասէ ցնա կինն. Տէր, թուի ինձ թէ մարգարէ իցես դու։
Իսկ մարդիկն իբրեւ տեսին զնշանսն զոր արար՝ ասէին եթէ՝ Սա է ճշմարիտ մարգարէն, որ գալոց էր յաշխարհ։
Եւ քրթմնջիւն էր զնմանէ ի ժողովուրդսն. կէսքն ասէին թէ՝ Բարւոք է. այլք ասէին. Ոչ, այլ մոլորեցուցանէ զժողովուրդն։
Եւ իբրեւ զայս ասաց, արտաքս գնացին ի նմանէ Հրեայքն, որք ունէին ի մէջ ինքեանց զբազում խնդիրս։՝՝