Եւ եղիցի յետ այսորիկ հեղից յՈգւոյ իմմէ՝՝ ի վերայ ամենայն մարմնոյ. եւ մարգարէասցին ուստերք ձեր եւ դստերք ձեր. եւ ծերք ձեր երազովք երազեսցին, եւ երիտասարդք ձեր տեսիլս տեսցեն։
Պատասխանի ետ ամենեցուն եւ ասէ. Ես մկրտեմ զձեզ ջրով, բայց գայ զօրագոյն քան զիս, զորոյ չեմ բաւական բառնալ զկօշիկս, նա մկրտեսցէ զձեզ Հոգւով Սրբով եւ հրով,
Եւ ահ կալաւ զամենեսին, եւ փառաւոր առնէին զԱստուած եւ ասէին թէ՝ Մարգարէ ոմն մեծ յարուցեալ է ի միջի մերում, եւ թէ՝ Այց արար Աստուած ժողովրդեան իւրում ի բարութիւն։
Եւ ես ոչ գիտէի զնա, այլ որ առաքեացն զիս մկրտել ջրով՝ նա ասաց ցիս. Յոյր վերայ տեսանիցես զՀոգին, զի իջանիցէ եւ հանգչիցի ի վերայ նորա, նա է որ մկրտէ Հոգւովն Սրբով։
եւ եղիցի յետ այսորիկ յաւուրս յետինս, ասէ Աստուած, հեղից յՈգւոյ իմմէ ի վերայ ամենայն մարմնոյ, եւ մարգարէասցին ուստերք ձեր եւ դստերք ձեր, եւ երիտասարդք ձեր տեսիլս տեսցեն, եւ ծերք ձեր երազովք յերազեսցին։