Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 7:35 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

35 Ասեն Հրեայքն ընդ միմեանս. Իսկ յո՞ երթայցէ դա, զի մեք ոչ գտանիցեմք զդա. միթէ ի սփիռս հեթանոսա՞ց երթայցէ եւ ուսուցանիցէ զհեթանոսս։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 7:35
29 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Զի զօրացոյց զնիգս դրանց քոց, եւ օրհնեաց զորդիս քո ի քեզ։


Եւ եղիցի յաւուր յայնմիկ արմատն Յեսսեայ, եւ որ կանգնելոցն է՝ իշխան հեթանոսաց, ի նա հեթանոսք յուսասցին. եւ եղիցի հանգիստ նորա պատուով։


Եւ բարձրացուսցէ նշան ի հեթանոսս, եւ ժողովեսցէ զկորուսեալսն Իսրայելի, եւ զցրուեալսն Յուդայ ժողովեսցէ ի չորից անկեանց երկրի։


Եւ ասէ ցիս. Մեծ է քեզ այդ, կոչել զքեզ ծառայ իմ՝՝, հաստատել զազգսն Յակոբայ, եւ զցրուեալսն Իսրայելի դարձուցանել. ահաւասիկ եդի զքեզ յուխտ ազգի եւ՝՝ ի լոյս հեթանոսաց, լինել փրկութիւն մինչեւ ի ծագս երկրի։


Ասաց Տէր Տէր, որ ժողովէ զցրուեալսն Իսրայելի, եթէ՝ Ժողովեցից ի վերայ նորա ժողովս


ի գետոյն Եթէովպացւոց ընկալայց զնոսա ընդ ցրուեալսն,՝՝ մատուցանիցեն ինձ պատարագս։


եւ յանուն նորա հեթանոսք յուսասցին։


Լոյս ի յայտնութիւն հեթանոսաց, եւ փառս ժողովրդեան քում Իսրայելի։


Էին անդ ոմանք եւ հեթանոսք յելելոցն անդր, զի երկիր պագանիցեն ի տօնին։


Եւ յետ այսորիկ շրջէր Յիսուս ի Գալիլեա, քանզի ոչ կամէր ի Հրէաստանի շրջել, զի խնդրէին զնա Հրեայքն սպանանել։


Ասէին Հրեայքն. Միթէ զիւրովի՞ն երթայցէ, զի ասէ թէ՝ Ուր եսն երթամ, դուք ոչ կարէք գալ։


Եւ լուեալ զայս լռեցին, եւ փառաւոր առնէին զԱստուած եւ ասէին. Ուրեմն եւ ի հեթանոսս ետ Աստուած զապաշխարութիւն կենաց։


Եւ էին ոմանք ի նոցանէ արք Կիպրացիք եւ Կիւրենացիք, որք մտեալ յԱնտիոք խօսէին ընդ Յոյնսն աւետարանեալ զՏէր Յիսուս։


Եւ եղեւ յԻկոնիոն ի միասին մտանել նոցա ի ժողովուրդ Հրէիցն եւ խօսել նոյնպէս, մինչեւ հաւատալ Հրէից եւ Յունաց բազմաց յոյժ։


Եւ ոմանք ի նոցանէ հաւանեցան, եւ վիճակեցան Պաւղոսի եւ Շիղայի, բայց պաշտօնէիցն հեթանոսաց էր բազմութիւն յոյժ, եւ ի կանանց գլխաւորաց ոչ սակաւք։


Եւ խօսէր ի ժողովրդեանն ըստ ամենայն շաբաթուց, եւ հաւանեցուցանէր զՀրեայս եւ զհեթանոսս։


Բայց իրազեկ եղեն վասն քո թէ ապստամբութիւն ուսուցանես ի Մովսիսէ որոց ի հեթանոսս ամենայն Հրեայք են. ասես, մի՛ թլփատել նոցա զորդիս, եւ մի՛ ըստ կրօնիցն գնալ։


Եւ ասէ ցիս. Գնա, զի ես ի հեթանոսս հեռաւորս առաքեցից զքեզ։


Զի ոչ եթէ ամօթ ինչ համարիմ զաւետարանն, քանզի զօրութիւն Աստուծոյ է ի փրկութիւն ամենայն հաւատացելոց. նախ Հրէի եւ ապա հեթանոսի։


(ինձ՝ որ տրուպս եմ ամենայն սրբոց, տուան շնորհքս այս,) ի հեթանոսս աւետարանել զանքնին մեծութիւնն Քրիստոսի,


որոց կամեցաւ Աստուած ցուցանել թէ զինչ է մեծութիւն փառաց խորհրդոյն նորա ի հեթանոսս, որ է Քրիստոս ի ձեզ, յոյսն փառաց.


յոր եդայ ես քարոզ եւ առաքեալ, (ճշմարիտ ասեմ ի Քրիստոս եւ ոչ ստեմ,) եղէ վարդապետ հեթանոսաց հաւատովք եւ ճշմարտութեամբ։


որոյ եդայ ես քարոզ եւ առաքեալ եւ վարդապետ հեթանոսաց։


Յակովբոս, Աստուծոյ եւ Տեառն Յիսուսի Քրիստոսի ծառայ, երկոտասան ազգացդ որ ի սփիւռդ էք՝ ողջոյն։


Պետրոս, առաքեալ Յիսուսի Քրիստոսի, ընտրելոցդ՝ նժդեհից որ ի սփիւռս Պոնտացւոց, Գաղատացւոց եւ Կապադովկեցւոց եւ Ասիացւոց եւ Բիւթանացւոց,


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ