64 Հոգին է կենդանարար, մարմին ինչ ոչ օգնէ. զբանն զոր ես խօսեցայ ընդ ձեզ՝ հոգի է եւ կեանք։
Սիմովն Կանանացի եւ Յուդա Իսկարիովտացի, որ եւ մատնեացն զնա։
Այլ դուք ոչ հաւատայք, զի չէք յոչխարաց անտի իմոց։
Իսկ Յիսուս իբրեւ ետես զայն ամենայն եկեալ ի վերայ նորա, ել եւ ասէ ցնոսա. Զո՞ խնդրէք։
Այլ գիտեմ զձեզ թէ զսէրն Աստուծոյ ոչ ունիք յանձինս։
Այլ ասացի ձեզ եթէ տեսէք զիս եւ ոչ հաւատայք։
Զայս ասաց ի ժողովրդեանն յուսուցանելն ի Կափառնայում։
Եւ բազումք յաշակերտացն իբրեւ լուան, ասեն. Խիստ է բանդ այդ, ո՞վ կարէ լսել դմա։
Եւ ասէր. Վասն այնորիկ ասացի ձեզ թէ ոչ ոք կարէ գալ առ իս, եթէ ոչ իցէ տուեալ նմա ի Հօրէ իմմէ։
Եւ ասէ ցնոսա. Դուք ի ներքուստ աստի էք, եւ ես ի վերուստ անտի եմ. դուք յաշխարհէ աստի էք, ես չեմ յայսմ աշխարհէ։
եւ ոչ ճանաչէք զնա, բայց ես գիտեմ զնա. եւ եթէ ասեմ թէ ոչ գիտեմ զնա, ձեզ նման սուտ լինիմ. այլ գիտեմ զնա եւ զբան նորա պահեմ։
յայտնի է ի յաւիտեանցն՝՝։
Զի զորս յառաջն ճանաչէր՝ յառաջագոյն հրաւիրեաց կերպարանակից լինել պատկերի Որդւոյն իւրոյ. զի եղիցի նա անդրանիկ ի մէջ եղբարց բազմաց։
Այլ հաստատուն հիմն Աստուծոյ կայ եւ ունի զկնիքս զայս, թէ՝ Ծանեաւ Տէր զայնոսիկ որ իւրն են. եւ՝ Ի բաց լիցի յանիրաւութենէ ամենայն որ անուանէ զանուն Տեառն։
եւ չիք արարած աներեւոյթ յերեսաց նորա, այլ ամենայն ինչ մերկապարանոց կայ առաջի աչաց նորա՝ զորմէ մեր բանքս են։