55 Որ ուտէ զմարմին իմ եւ ըմպէ զարիւն իմ, ունի զկեանս յաւիտենականս, եւ ես յարուցից զնա յաւուրն յետնում։
Բազումք ասէին թէ՝ Ո՛ ցուցցէ մեզ զբարութիւն. նշանեցաւ առ մեզ լոյս երեսաց քոց,
Իբրեւ ետես Յիսուս զՆաթանայէլ զի գայր առ նա, ասէ վասն նորա. Ահա արդարեւ Իսրայելացի յորում նենգութիւն ոչ գոյ։
Էր Լոյսն ճշմարիտ, որ լուսաւոր առնէ զամենայն մարդ որ գալոց է՝՝ յաշխարհ։
Ես եմ որթն ճշմարիտ, եւ Հայր իմ մշակ է։
Ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ամէն ասեմ ձեզ թէ՝ Ոչ Մովսէս ետ ձեզ զհացն յերկնից, այլ Հայրն իմ տայ ձեզ զհացն յերկնից զճշմարիտ։
Ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ամէն ասեմ ձեզ. Եթէ ոչ կերիջիք զմարմին Որդւոյ մարդոյ եւ արբջիք զարիւն նորա, ոչ ունիք կեանս յանձինս։
Զի մարմին իմ ճշմարիտ կերակուր է, եւ արիւն իմ ճշմարիտ ըմպելի է։
Եւ ասէր Յիսուս առ Հրեայսն հաւատացեալս. Եթէ դուք կացջիք ի բանի իմում, ճշմարիտ աշակերտք իմ էք.
Իսկ արդ եթէ Որդին զձեզ ազատեցուսցէ, ճշմարիտ ազատք լինիջիք։
սրբութեանցն պաշտօնեայ, եւ խորանին ճշմարտութեան զոր Տէրն կանգնեաց եւ ոչ մարդ։
Եւ գիտեմք եթէ Որդին Աստուծոյ եկն, եւ ետ մեզ միտս զի ծանիցուք զճշմարիտն. եւ եմք ի ճշմարտին Որդւոյ նորա Յիսուսի Քրիստոսի. զի նա է ճշմարիտ Աստուած եւ կեանք յաւիտենական։