Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 6:39 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

39 Այս են կամք Հօր իմոյ որ առաքեացն զիս, զի զամենայն զոր ետ ցիս Հայր՝ ոչ կորուսից ի նմանէ, այլ յարուցից զնա յաւուրն յետնում։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 6:39
29 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ յարուցից հովիւս որ հովուեսցեն նոցա, եւ ոչ եւս երկիցեն, եւ ոչ եւս զարհուրեսցին, եւ ոչ լիցին անտես, ասէ Տէր։


Ամէն ասեմ ձեզ. Դիւրագոյն լիցի երկրին Սոդոմացւոց եւ Գոմորացւոց յաւուրն դատաստանի, քան քաղաքին այնմիկ։


Այսպէս ոչ են կամք առաջի Հօր իմոյ որ յերկինս է, եթէ կորիցէ մի ի փոքրկանցս յայսցանէ։


Մի՛ երկնչիր, հօտ փոքրիկ, զի հաճեցաւ Հայր ձեր տալ ձեզ զարքայութիւն։


Որ անարգէ զիս եւ ոչ ընդունի զբանս իմ, գոյ որ դատի զնա. բանն զոր ես խօսեցայ, նա դատի զնա յաւուրն յետնում։


Մինչ էի յաշխարհի ընդ նոսա, ես պահէի զնոսա յանուն քո, որով ետուրն ինձ, եւ պահեցի. եւ ոչ ոք ի նոցանէ կորեաւ, բայց որդին կորստեան, զի գիրն լցցի։


Որպէս ետուր նմա իշխանութիւն ամենայն մարմնոյ, զի ամենայնի զոր ետուր նմա՝ տացէ զկեանսն յաւիտենականս։


Հայր, զորս ետուրն ինձ, կամիմ զի ուր եսն եմ, եւ նոքա իցեն ընդ իս, զի տեսանիցեն զփառսն զիմ զոր ետուրն ցիս. զի սիրեցեր զիս յառաջ քան զլինելն աշխարհի։


Յայտնեցի զանուն քո մարդկան զորս ետուր ինձ յաշխարհէ. քո էին, եւ ինձ ետուր զնոսա, եւ զբանն քո պահեցին։


Արդ ես վասն նոցա աղաչեմ. եւ ոչ վասն աշխարհի աղաչեմ, այլ վասն նոցա զորս ետուրն ինձ, զի քո են։


Զի լցցի բանն զոր ասաց թէ՝ Զորս ետուրն ցիս՝ ոչ կորուսից ի նոցանէ եւ ոչ զոք։


Ընդ այն զի՞ զարմանայք, զի եկեսցէ ժամանակ յորում ամենեքին որ ի գերեզմանս կայցեն՝ լուիցեն ձայնի նորա,


Զամենայն զոր տայ ինձ Հայր՝ առ իս եկեսցէ. եւ որ գայ առ իս՝ ոչ հանից արտաքս։


Այս են կամք Հօր իմոյ, զի ամենայն որ տեսանիցէ զՈրդի եւ հաւատայցէ ի նա, ընկալցի զկեանսն յաւիտենականս, եւ ես յարուցից զնա յաւուրն յետնում։


Ոչ ոք կարէ գալ առ իս, եթէ ոչ Հայրն որ զիս առաքեաց՝ ձգեսցէ զնա. եւ ես յարուցից զնա յաւուրն յետնում։


Ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ամէն ասեմ ձեզ. Եթէ ոչ կերիջիք զմարմին Որդւոյ մարդոյ եւ արբջիք զարիւն նորա, ոչ ունիք կեանս յանձինս։


Եթէ Հոգի այնորիկ որ յարոյց զՅիսուս ի մեռելոց՝ բնակեալ է ի ձեզ, ապա եւ որ յարոյցն զՔրիստոս ի մեռելոց՝ կենդանացուսցէ զմահկանացու մարմինս ձեր բնակեալ Հոգւովն իւրով ի ձեզ։ ՎՋ


Այլ Աստուած որ եւ զՏէրն յարոյց՝ եւ զձեզ յարուսցէ զօրութեամբ իւրով։


Այլ հաստատուն հիմն Աստուծոյ կայ եւ ունի զկնիքս զայս, թէ՝ Ծանեաւ Տէր զայնոսիկ որ իւրն են. եւ՝ Ի բաց լիցի յանիրաւութենէ ամենայն որ անուանէ զանուն Տեառն։


եւ աղօթքն հաւատովք փրկեսցեն զաշխատեալն, եւ յարուսցէ զնա Տէր. եւ եթէ մեղս ինչ իցէ գործեալ, թողցի նմա։


որ զօրութեամբն Աստուծոյ պահեալ էիք հաւատովք ի պատրաստեալ փրկութիւնն, յայտնել ի յետին ժամանակս.


Յուդա, Յիսուսի Քրիստոսի ծառայ, եւ եղբայր Յակովբայ, հեթանոսաց որ՝՝ յԱստուծոյ Հօրէ էք սիրեցեալք, եւ Յիսուսի Քրիստոսի պահեալք եւ ընտրեալք,


Եւ ոչ յարիցէ՝՝ մարդ հալածել զքեզ, եւ խնդրել զանձն քո. եւ եղիցի անձն տեառն իմոյ ծրարեալ ի ծրարի կենաց Տեառն Աստուծոյ՝՝, եւ զանձն թշնամեաց քոց պարսաքարեսցես ի մէջ պարսատկաց։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ