38 Զի իջի ես յերկնից, ոչ զի զկամս իմ արարից, այլ զկամս այնորիկ որ առաքեացն զիս։
Եւ Տէր կամի սրբել զնա ի վիրաց անտի։ Եթէ տաջիք զվասն մեղացն, անձինք ձեր տեսցեն զաւակ երկայնակեաց. եւ կամի Տէր ի ձեռն նորա բառնալ ի ցաւոց անձին նորա,
Որպէս Որդի մարդոյ ոչ եկն պաշտօն առնուլ, այլ՝ պաշտել, եւ տալ զանձն իւր փրկանս փոխանակ բազմաց։
Եւ ոչ ոք ել յերկինս, եթէ ոչ որ էջն յերկնից՝ Որդին մարդոյ, որ էն յերկինս։
Զի ոչ առաքեաց Աստուած զՈրդի իւր յաշխարհ թէ դատեսցի զաշխարհ, այլ զի փրկեսցի աշխարհ նովաւ։
Որ ի վերուստն գայ՝ ի վերոյ է քան զամենայն. որ յերկրէ աստի է՝ յերկրէ է եւ յերկրէ խօսի։
Ասէ ցնոսա Յիսուս. Իմ կերակուր այն է՝ զի արարից զկամս այնորիկ որ առաքեացն զիս, եւ կատարեցից զգործն նորա։
Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Ամէն ամէն ասեմ ձեզ. Ոչ կարէ Որդի մարդոյ առնել յանձնէ եւ ոչ ինչ, եթէ ոչ տեսանիցէ զՀայրն զի առնէ. զի զոր նայն առնէ, զնոյն եւ Որդին նմին նման գործէ։
Ոչ կարեմ ես յանձնէ առնել եւ ոչ ինչ. այլ որպէս լսեմ, դատիմ, եւ դատաստանն իմ արդար է. զի ոչ խնդրեմ զկամս իմ, այլ զկամս այնորիկ որ առաքեացն զիս։
Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Այս է գործն Աստուծոյ, զի հաւատասջիք յայն զոր առաքեացն նա։
Զի հաց յԱստուծոյ է, որ իջանէն յերկնից եւ կեանս տայ աշխարհի։
եւ ասէին. Ո՞չ սա է Յիսուս որդին Յովսեփու, զորոյ մեք գիտեմք զհայրն եւ զմայր. իսկ արդ զիա՞րդ ասէ եթէ՝ Ես յերկնից իջի։
Որ ուտէ զմարմին իմ եւ ըմպէ զարիւն իմ, յիս բնակեսցէ, եւ ես ի նմա։
Քանզի եւ Քրիստոս ոչ եթէ անձին հաճոյ եղեւ, այլ որպէս եւ գրեալ է. Նախատինք նախատչաց քոց անկան ի վերայ իմ։
Որ ելն զի՞նչ է, եթէ ոչ զի էջ նախ ի ստորին կողմ երկրի։
Թէպէտ եւ Որդի է, ուսաւ ի չարչարանաց անտի զհնազանդութիւն.