14 Իսկ մարդիկն իբրեւ տեսին զնշանսն զոր արար՝ ասէին եթէ՝ Սա է ճշմարիտ մարգարէն, որ գալոց էր յաշխարհ։
Մի՛ պակասեսցէ իշխան ի Յուդայ, եւ մի՛ պետ յերանաց նորա, մինչեւ եկեսցեն նմա հանդերձեալքն՝՝, եւ նա է ակնկալութիւն հեթանոսաց։
եւ ասէ ցնա. Դո՞ւ ես որ գալոցն ես, եթէ այլում ակն կալցուք։
Եւ ժողովուրդքն ասեն. Սա է մարգարէն Յիսուս որ ի Նազարեթէ Գալիլեացւոց։
Եւ ասէ ցնոսա. Զի՞նչ։ Եւ նոքա ասեն. ԶՅիսուսէ Նազովրացւոյ, որ եղեւ այր մարգարէ հզօր արդեամբք եւ բանիւք առաջի Աստուծոյ եւ ամենայն ժողովրդեանն։
Եւ ահ կալաւ զամենեսին, եւ փառաւոր առնէին զԱստուած եւ ասէին թէ՝ Մարգարէ ոմն մեծ յարուցեալ է ի միջի մերում, եւ թէ՝ Այց արար Աստուած ժողովրդեան իւրում ի բարութիւն։
Եւ հարցին ցնա. Իսկ ո՞վ ես դու, Եղիա՞ ես։ Եւ ասէ. Ոչ եմ։ Իսկ մարգարէ՞ն ես դու։ Պատասխանի ետ թէ՝ Ոչ։
Ասէ ցնա. Այո, Տէր, ես հաւատացի եթէ դու ես Քրիստոսն, Որդի Աստուծոյ, որ յաշխարհ գալոց էիր։
Զայս արար սկիզբն նշանաց Յիսուս ի Կանա Գալիլեացւոց, եւ յայտնեաց զփառս իւր, եւ հաւատացին ի նա աշակերտքն նորա։
Ասէ ցնա կինն. Տէր, թուի ինձ թէ մարգարէ իցես դու։
Ասէ ցնա կինն. Գիտեմ զի Մեսիա գայ (անուանեալն Քրիստոս), յորժամ եկեսցէ նա, պատմեսցէ մեզ զամենայն։
Եւ ասէին ցկինն թէ՝ Ոչ այսուհետեւ վասն քո խօսիցդ հաւատամք, զի մեզէն իսկ լուաք ի դմանէ, եւ գիտեմք եթէ դա է ճշմարտիւ Փրկիչ աշխարհաց։
եւ զհետ երթայր նորա ժողովուրդ բազում, զի տեսանէին զնշանսն զոր առնէր ի վերայ հիւանդաց։
Պատասխանի ետ նոցա Յիսուս եւ ասէ. Ամէն ամէն ասեմ ձեզ. Խնդրէք զիս, իբր ոչ եթէ զի նշանս ինչ տեսէք, այլ զի կերայք ի հացէ անտի եւ յագեցարուք։
Ասեն ցնա. Զի՞նչ նշան առնիցես զի տեսցուք եւ հաւատասցուք. զի՞նչ գործիցես։
Ոմանք ի ժողովրդենէն իբրեւ լսէին զբանս զայս, ասէին. Սա է ճշմարիտ մարգարէն։
Այս Մովսէս է որ ասաց ցորդիսն Իսրայելի. Մարգարէ յարուսցէ ձեզ Տէր Աստուած ձեր յեղբարց ձերոց իբրեւ զիս, նմա լուիջիք։